Բոլորը վատ կողմից են նայում տարբեր կուսակցությունների հանդիպմանը ՀՀ նախագահի հետ
Ուշադրության կենտրոնումԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հույզերը մի կողմ դնենք ու մի քիչ քաղաքագիտորեն նայենք այս ամենին։ Ես բազմիցս ասել եմ, որ ընդդիմությունն այս կամ այն հայրթակից իշխանությանը հայհոյողը չէ ու շարունակում եմ այդ կարծիքին մնալ։ Հիմա այս հանդիպումների շարքը ես ընկալում եմ հայ քաղաքականության մեջ մի նոր փուլի սկիզբ, երբ ընդդիմությունը կամ այս և այն կուսակցությունը ոչ թե հարթակից է բղավում ու ոչինչ չի փոխում այլ քննարկում են ու իրենց թեզիսներն են առաջ քաշում, կոպիտ ասած իրանք իրանց լյուման են ունենում որոշումների կայացման մեջ։
Այս մեթոդը գործուծ է առաջադեմ աշխարհում։ Ընդդիմությունը, որը մեր մոտ չկա ու կարող է նման քայլերով ձևավորվել պետության կառավարման կարևորագույն մարմիններից մեկն է։
ՀԱԿ-ն ու Ժառանգությունը, եթե այսօր գործընթացին չեն մասնակցում դա մի բան է նշանակում՝ նրանք վախում Են իրենց վրա որևէ պատասխանատվություն վերցնել, իսկ ում են պետք այն ուժերը պետության ներսում, որոնք միշտ խուսափում են պատասխանատվությունից ու մեղավորներ են փնտրում՝ չգիտակցելով, որ իրենց բռնած դիրքի պատճառով ամենամեծ մեղավորը հենց իրենք են դառնում։