Այլևս Սերժ Սարգսյանի քաղաքական դաշնակից Լյուդմիլա Սարգսյանն ի՞նչ գործ ունի ռեժիմին հակառակորդ ուժի խմբակցությունում
Ուշադրության կենտրոնումՀամլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լյուդմիլա Սարգսյանը Բ26-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում օգտագործեց հետեւյալ արտահայտությունը՝ «Մենք ՆԱԽԿԻՆՈՒՄ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական հակառակորդներ էինք...»...
«Նախկինում» բառի հիշատակումը ցույց է տալիս, որ աժմ արդեն Սերժի հետ ինքը քաղաքական հակառակորդ չէ, այլ՝ դաշնակից, կամ դաշնակցանման մի բան...
Լյուդմիլա Սարգսյանը խորհրդարան է մտել Կոնգրեսի ցուցակով, այսինքն՝ մի ուժի ցուցակով, որ ռեժիմի քաղաքական հակառակորդն է եղել ու է...
Հիմա սույն տիկինը, որ այլեւս Սերժ Սարգսյանի քաղաքական դաշնակիցն է կամ դաշնակցանման մի բանը, ի՞նչ գործ ունի լինել ռեժիմին հակառակորդ ուժի խմբակցությունում եւ կրել այդ պատգամավորական մանդատը....
Հեչ սիրուն բան չէ, ռեժիմի տիկին դաշնակից կամ դաշնակցանման մի բան....