Ինչու՞ է Սերժ Սարգսյանը ՀՀ սահմանադրության փոփոխությունները քննարկում ՌԴ քաղաքացիների հետ
ՔաղաքականությունOrer.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, երեկ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում Սերժ Սարգսյանին են հանդիպել «Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցության անդամները՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ:
Լյուդմիլա Սարգսյանի հետ միասին Սերժ Սարգսյանին հանդիպել են Համբարձում և Նարինե Եղիազարյանները, որոնցից Համբարձումը հայտնի ընդդիմադիր գործիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի որդին է, իսկ Նարինեն՝ քույրը:
Orer.am-ին առավել ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. պարզվում է, որ վերոնշյալ Համբարձում և Նարինե Եղիազարյանները հանդիսանում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ...
Այսքանից հետո մնում է զարմանալ ու զարմանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանը ՀՀ սահմանադրության փոփոխությունները քննարկում ՌԴ քաղաքացիների հետ: