«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ


Ներքաղաքական կայունությու՞ն, թե չհիմնավորված քաղաքական անցուդարձ

Սահմանադրական իրավունքի դոկտրինայում իշխում է այն կարծիքը, համաձայն որի անգամ լավագույն կառավարման մոդելը չի կարող լինել արդյունավետ, եթե գործադիր մարմինն ապահովված չլինի որոշակի կայունությամբ: Իսկ ի˚նչ պետք է հասկանալ «կայունություն» ասելով. գործադիր մարմնի անվստահության հարցն առաջադրելու հնարավորության սահմանափակում, թե˚ հարցը գիտակցված բարձրացնելու մեխանիզմների սահմանում:

Գործող Սահմանադրությամբ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնել /անվստահություն հայտնելու հարցը բարձրացնել/ կարող են Հանրապետության Նախագահը կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Ընդ որում, կառավարությանն անվստահություն հայտնելու համար պահանջվում է պատգամավորների թվի ձայների մեծամասնությունը:

Իսկ արդյոք գործող Սահմանադրությունն ընձեռում է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին գիտակցաբար մոտենալու հնարավորություն, արդյոք քվեարկության մասնակիցներն ունենում են հստակ պատկերացում այն կառավարության մասին, որը գալու է փոխարինելու գործողին և արդյոք ունեն հնարավորություն կանխատեսելու գործընթացի արդյունավետությունը:

Որոշ երկրներ, այդ թվում Գերմանիան և Լիտվան, գործող կառավարության արձակման հարցը լուծում են վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով, ինչն իրավական դոկտրինայում ստացել է «Կոնստրուկտիվ /կառուցողական/ անվստահության քվե» անվանումը: Գործադիր մարմնին անվստահություն հայտնելու հիշյալ մոդելն ապահովագրում է երկրի ներքաղաքական դաշտը ցնցումներից: Հիշյալ մոդելը Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դարձնում է առավել առարկայական, քանի որ այն, ըստ էության, ենթադրում է վարչապետի /արդյունքում կառավարության/ փոխարինում մեկ այլով: Եթե գործող Սահմանադրությամբ կառավարությանն անվստահություն հայտնելու ակնկալիքներն ու սպասելիքներն անորոշ են, ապա վկայակոչված մոդելի պարագայում անվստահության հարցի քննարկմանը մասնակցող անձի համար հետևանքները հստակեցված են:

Շրջանառության մեջ գտնվող Սահմանադրության նախագիծն առաջարկում է հետևել Գերմանիայի և Լիտվայի փորձին՝ սահմանելով կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով միաժամանակ նոր վարչապետի թեկնածություն ներկայացնելու կարևորագույն պահանջը:

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության դնելու ժամկետներն առաջարկվում է թողնել անփոփոխ, այն է՝ նախագիծը ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Վարչապետին անվստահություն հայտնելու որոշումն ընդունվելու դեպքում ներկայացվում է վարչապետի, իսկ որպես հետևանք նաև կառավարության հրաժարականը:

Խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է հանրապետության նախագահի՝ երկրի փաստացի կառավարմանը մասնակցելու լիազորությունների սահմանափակում, առավել կայուն ներքաղաքական մթնոլորտի ապահովում, ինչով պայմանավորված Սահմանադրության շրջանառվող նախագիծն առաջարկում է զրկել նախագահին կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության իրավունքից, իսկ խորհրդարանի կողմից հարցի բարձրացումը հնարավոր համարել ոչ ավելի, քան վեց ամիսը մեկ անգամ:

Այսպիսով, հաշվի առնելով երկրի տարածաշրջանային առանձնահատկությունները, այն ներքաղաքական անհարկի ցնցումներից ապահովագրելու անհրաժեշտությունը՝ սահմանադրագետները փորձել են կառավարման գործող կանոնները համադրել միջազգային լավագույն փորձի հետ:

Անդրանիկ Բարսեղյան

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան
Ամենադիտված