Չգրված օրենք. մամուլի տեսություն
BlogՆարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կան թերթեր, որոնք անվերապահորեն ընդունում և նույնիսկ հաճույքով մեկնաբանում են Ազգային վիճծառայության այն տվյալները, որոնք արձանագրում են երկրի տնտեսության զարգացման բացասական միտումները, սակայն մտացածին են համարում փոքրիշատե դրական երանգ բովանդակող ցուցանիշները:
Ահավասիկ այսօրվա «Չորրորդ իշխանությունը». երբ ըստ նույն վիճծառայության Հայաստանում Ռուսաստանի ներդրումները պակասել են ավելի քան 10 անգամ, թերթը սա միանգամայն բնական է համարում և համապատասխան` իր պատկերացումներին: Բայց երբ ՀՀ վարչապետը, վկայակոչելով վիճծառայության տվյալները, շեշտում է կիսամյակում երկրի տնտեսության 4 տոկոսանոց աճը, «Չորրորդ իշխանությունն» անմիջապես ոչ միայն կասկածում է դրա իսկությանը, այլև աճպարարություն անելով ձգտում «ապացուցել», որ դա հնարավոր չէ:
Ընթերցողին անաչառ և ստուգված լրատվություն տալու չգրված օրենքը վարպետորեն շրջանցելու այլ օրինակներ էլ կան, որոնք թերթը սփռում է իր բոլոր համարներում: Ձվի մեջ մազ որոնելու և հաճախ գտնելու գործելակերպը հատուկ է այս լրատվամիջոցին:
«Չորրորդ իշխանությունն» ընթերցելով դուք երբեք չեք տեսնի տվյալ երևույթի կամ փաստի ճշմարտացի, արդար ու բազմակողմանի արծարծումը: