Սադրանքի են դիմում
BlogՆարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոչ թալանին» նախաձեռնությունը օրեր առաջ հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից պատրաստվում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել՝ էլէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ համարելու պահանջով։
Այսօր ոստիկանությունը մեծ թվով ուժեր սկսեց կենտրոնացնել Բաղրամյան պողոտայում այն բանից հետո, երբ ակտիվիստները փորձեցին հատել փողոցն ու նստացույց անցկացնել:
Նշենք, որ ցույցն արտոնված չէր և իրականում հիշեցնում էր մի խումբ արկածախնդիր երիտասարդների բախտախնդիր պայքար:
Հարկ է առանձնացնել մի հետաքրքիր հանգամանք, որ ոստիկանները դրսևորում էին բավականին կոռեկտ և հարգալից պահվածք, ինչը չէր կարելի ասել ցուցարարների մասին: Որոշ ակտիվիստ երիտասարդներ ակնհայտ սադրիչ գործողությունների էին դիմում. ոստիկաններին հունից հանում հայհոյանքներով, գոռգոռալով հրելով՝ չմտածելով, որ դրանով իրենց դեմ են տրամադրում ոստիկաններին: Ցուցարարները հանդես էին գալիս նաև սպառնալիքներով: Հարկ է փաստել, որ ակտիվիստների մոտ նկատվում էր ավելորդ ագրսիվություն:
Նման ոճը, իհարկե, չի կարելի համարել քաղաքական անհանդուրժողականություն, սա ավելի շատ դասական բախտախնդրություն է: