Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակը Պարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել


Այսօր գոյություն ունի շուրջ 7 միլիոն մայա. հետաքրքիր փաստեր հնագույն քաղաքակրթության մասին

Մայաները միակ քաղաքակրթությունն էին նախակոլումբիական Ամերիկայում, որ ունեին զարգացած գիր: Այս մշակույթի մասին լսել են բոլորը, սակայն, որպես կանոն, այն ամենի, ինչը լսել են, մեծ մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Եկեք վեր հանենք իրականությունը միասին:

Տաղանդավոր բժիշկներ

Այս քաղաքակրթությունը յուրահատուկ բժիշկներ ուներ: Մայաների համար առաջին տեղում մշտապես առողջությունն ու բժշկությունն էին, քանի որ նրանք դրանով համադրում էին ոչ միայն հոգին ու մարմինը, այլև գիտությունն ու կրոնը: Մայաների մեջ բժիշկներ կարող էին դառնալ միայն նրանք, ովքեր լավ կրթություն էին ստանում: Բժշկության համար մայաները դիմում էին կախարդության օգնությանը, որի միջոցով նաև փորձում էին գուշակություններ անել եղանակի և ապագայի վերաբերյալ: Հնագետներն ապացույցներ ունեն այն բանի մասին, որ մայաներն օգտագործել են մարդու մազը վերքերը կարելու համար: Այս քաղաքակրթության ներկայացուցիչներն ունակ էին բուժելու ոչ միայն ոսկրերի կոտրվածքները, այլև հմուտ ատամնաբույժներ էին:

Ցավազրկում

Ապացուցված է, որ մայաները ցավազրկում էին օգտագործում: Տարատեսակ կրոնական ծեսերի համար նրանք օգտագործում էին հալյուցինոգեն դեղամիջոցներ, որոնք պատրաստում էին սնկերի հատուկ տեսակներից, տաբակից: Եթե առավել արագ արդյունքի էին ցանկանում հասնել, ապա հոգնա էին օգտագործում:

Գնդակով խաղերի համար խաղադաշտեր

Այս քաղաքակրթության ներկայացուցիչները հատուկ խաղադաշտեր էին կառուցում, որոնցում գնդակով խաղեր էին անցկացվում: Նման խաղերը մեծ հեղինակություն են ունեցել 3000 տարի շարունակ: Նախկինում մայաների բնակության վայրի ներկայիս բնակիչները մինչ օրս խաղում են նման խաղ, որը կոչվում է ուլամա: Խաղադաշտերը նախատեսված էին ոչ միայն խաղերի համար. այնտեղ անց էին կացվում նաև փառատոներ, մշակութային տարբեր միջոցառումներ, ինչպես նաև երաժշտական ներկայացումներ:

Արյունալի զոհաբերություններ

Մինչ օրս մայաների որոշ ներկայացուցիչներ շարունակում են անցկացնել այս ծիսակատարությունը: Վաղուց ապացուցված է, որ, որպես զոհ, մայաները հաճախ օգտագործում էին մարդկանց՝ ինչպես կրոնական, այնպես էլ բժշկական նպատակներով, սակայն քչերին է հայտնի այն փաստը, որ մինչ օրս մայաները պահպանում են իրենց այս հին սովորույթը: Տարբերությունն այն է, որ մարդու արյունը փոխարինել են հավի արյունով:

Մայաների մանկությունը

Մայաներն ամեն ինչ անում էին, որպեսզի նրանց երեխաները ոչ բնական ֆիզիկական հատկանիշներ ունենային: Օրինակ՝ որպեսզի երեխայի ճակատը տափակ լիներ, նրանք երեխայի ճակատին տախտակ էին ամրացնում: Երեխաներին հաճախ անվանում էի այն օրվա պատվին, որ օրը երեխան լույս աշխարհ էր եկել:

Սաունաներ

Մարմինը մաքրելու համար մայաները տաք բաղնիքներ էին ընդունում, որոնք շատ էին նմանվում մերօրյա սաունաներին: Որպես կանոն, հնագույն այս սաունաներից օգտվում էին բոլորը՝ և՛ արքաները, և՛ ցածր խավի կանայք:

Հնագույն գաղտնիք

Թե ինչն է դարձել մայաների մշակույթի անկման պատճառ, մինչ օրս հայտնի չէ: Տեսությունները, ինչպես կարող եք կռահել, բազմաթիվ են: Ոմանք կարծում են, որ մայաների բնակության տարածքում ներխուժում ու ավիրում է եղել, մյուսները՝ որ մայաները կորցրել են իրենց հիմնական առևտրային ճանապարհները, իսկ երրորդները՝ որ մայաները տեղափոխվել են:

Իրական մշակույթ

Այսօր գոյություն ունի շուրջ 7 միլիոն մայա: Շատ ներկայացուցիչներ մինչ օրս պահպանել են իրենց հնագույն մշակութային ժառանգությունը: Կենտրոնական Ամերիկայի երկրներում, Գվատեմալայում, մեքսիկական մի շարք նահանգներում ժամանակակից մայաների խոշոր բնակատեղիներ կան:

 

Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԳիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը
Ամենադիտված