«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ


ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով

Հասարակություն

ԵՄ Էրազմուս+ «Հայաստանի բուհերի միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով:

Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Գրիշա Թամրազյանը, ՀՀ բուհերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակից օտարերկրյա 5 բուհերի ներկայացուցիչներ, թվով՝ շուրջ 100 պատվիրակ:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայումս Հայաստանի բարձրագույն  կրթության համակարգը գտնվում է անցումային և փոփոխությունների փուլում, որը պայմանավորված է համակարգի առջև ծառացած նոր մարտահրավերներով: «Դրանց արագ արձագանքման համար անհրաժեշտ է ստեղծել  համապատասխան բարենպաստ միջավայր՝ միտված մրցունակ և որակյալ բարձրագույն կրթության ապահովմանը: Այդ նպատակով անհրաժեշտ է՝ ընդլայնել բուհերի ակադեմիական ազատությունները, մեծացնել բուհերի ինքնավարությունը, թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը, ձևավորել նոր կառուցակարգեր, որոնք լավագույնս կարտացոլեն ուսանողների տարատեսակ պահանջմունքները, ինչպես նաև ուժեղացնել բուհերի հետազոտական կարողությունները, որոնք կնպաստեն նաև կրթություն-գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանը: Անհրաժեշտ է նաև վերանայել բարձրագույն կրթության և հետազոտության ֆինանսական մեխանիզմները և սկզբունքները, բարձրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և հետազոտության միջազգային տեսանելիությունը և գրավչությունը: Միաժամանակ նշեմ, որ բարձրագույն կրթության և հետազոտության բնագավառը կանոնակարգող նոր օրենքի նախագծով նախատեսվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, որոնք միտված են վերոհիշյալ ուղղությունների և նպատակների իրականացման համար անհրաժեշտ կարգավորումների և հիմնարար պայմանների ստեղծմանը, այդ թվում՝ կրթական ծրագրերի բովանդակության միջազգայնացմանը, համատեղ կամ կրկնակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմամբ օտարերկրյա բուհերի հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը և բարձրագույն կրթության ու հետազոտության մրցունակության խթանմանը: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացումը՝ առանց որակյալ բարձրագույն կրթության ծրագրերի և միջազգայնորեն մրցունակ հետազոտական միջավայրի առկայության, ներկայումս անհնար է դիտարկել: Բարձրագույն կրթության միջազգայնացումը խթանելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բարենպաստ միջավայր, որը ներառում է ինչպես ֆինանսական ապահովվածությունը և մարդկային ռեսուրսների արդյունավետ ներդնումը, այնպես էլ իրավական կարգավորումները, միջազգայնացման ոլորտում սահմանված ռազմավարությունը և համապատասխան կառուցակարգերը: Այս ամենն ինքնին ենթադրում է բարձրագույն կրթության և հետազոտության միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակի հստակեցում, միջազգայնացման ինստիտուցիոնալ ռազմավարությունների ուղենիշների ապահովում, բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային հարթակի ձևավորում և համապատասխան գործիքակազմերի ստեղծում»,-նշել է նախարարը՝ աշխատաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան: Այնուհետև աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են բուհերի միջազգայնացման ռազմավարության ուղղությամբ BOOST ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարությունը: Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական համալսարանի և Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտի ներկայացուցիչներ ներկայացրել են եվրոպական լավագույն փորձը և համապարփակ միջազգայնացման համատեքստում ինստիտուցիոնալ պարտավորությունների և շահագրգիռ կողմերի ներգրավման հարցերը: Աշխատաժողովին ներկայացվել են նաև «Study in Armenia» պլատֆորմի և այն` որպես մարքետինգային գործիք կիրառելու հնարավորությունները:

Նշենք, որ ERASMUS+ BOOST եռամյա (2016-2019թթ.) ծրագրի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը:

Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է
Ամենադիտված