Լիսկան ոչ թե պարզապես վատ մարդ է, այլ հոգեկան-մտավոր լրջագույն խնդիրներով տառապող անհատ
Ուշադրության կենտրոնումԳեղամ Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լիսկան չի դադարում զարմացնել բոլոր հնարավոր որոշումներից ամենատխմարները կայացնելու իր անսպառ ունակությամբ։ Սյունյաց պատուհասը բռնել ու դպրոցի փոխտնօրեն է նշանակել... իր տխրահռչակ ախռաննիկ Զարզանդին:
Տենց լավ չի, ինքը՝ Լիսկան էլ պետք է ինքն իրեն կարգի Սյունիքի մարզի կարուձևի խմբակների գլխավոր քարտուղար, թե չէ ո՞նց կլինի, որ իր մարդակեր գազաններից մեկը զբաղվի մանկավարժությամբ, իսկ ինքը մի քնքուշ գոծունեություն չծավալի:
Իրականում, ես գնալով հակվում եմ այն կարծիքին, որ Լիսկան ոչ թե պարզապես վատ մարդ է, այլ հոգեկան-մտավոր լրջագույն խնդիրներով տառապող անհատ, ով իսպառ զուրկ է գիտակցելուց իր քայլերից բխող հետևանքները: Ու քանի գնում է, նրա ոչ ադեկվատ վարքն ավելի ցայտուն է արտահայտվում: