Եթե մեր կրթական համակարգից հանեին «դիպլոմ» ստանալու երևույթը, ապա բազում համալսարաններ կփակվեին, բայց մեր կրթական համակարգը միայն կշահեր
BlogԼևոն Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե մեր կրթական համակարգից հանեին «դիպլոմ» ստանալու երևույթը, ապա բազում համալսարաններ կփակվեին, բազում ուսանողներ կլքեին համալսարանները, բազում դասախոսներ անգործ կմնային, բայց մեր կրթական համակարգը միայն կշահեր:
Ասենք, ապագա ուսանողները ընդունվեին որևիցե ԲՈՒՀ, մասնակցեին որևիցե մասնագիտացման դասընթացների, բայց ուսումը հավաստող թուղթ չստանային այդ ամենի համար: Ավարտելուց հետո գնային աշխատատուի մոտ ու որոշակի փորձաշրջանի ընթացքում իրենց կատարած գործով ապացուցեին իրենց` որևիցե մասնագիտության տեր լինելը:
Քանի որ համալսարանները գերազանցապես արտադրում, իսկ ուսանողները մեծամասամբ գնում են ոչ թե կրթություն, այլ պարզապես դիպլոմ, ապա բավական է այդ «ապրանքը» հանել կրթության ոլորտի շրջանառությունից, ու ամեն ինչ կընկնի իր տեղը: