«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ


Ձեր հանձնարարականը, պարո՛ն Փաշինյան, քննչական մարմինները չեն կատարել

Հասարակություն

Այսօր ՝ մայսիսի 2-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մահացած զինծառայողների ծնողներ՝ նոր իշխանություններից պահանջելով բացահայտել իրենց որդիների մահվան հանգամանքները, քանի որ, նրանց պնդմամբ՝ նախկին իշխանությունները կոծկել և փոխել են դեպքերի իրական պատճառները։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում 2007 թվականին մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը պնդում է, որ իր որդուն սպանել են, սակայն մահվան պատճառը ներկայացվում է, թե էլեկտրահարվել է, իսկ դատական նախաքննությունը տասը տարի է՝ շարունակվում է։

Նրա խոսքով՝ ապացույցներ ունի, որ որդուն Վարդենիսի զորամասում սպանել են, իսկ հակառակը պնդողները մինչ օրս չեն ապացուցել, որ որդին էլեկտրահարվել է։ Հարցին, թե ի՞նչ ապացույցներ են, Գայանե Սարգսյանը պատասխանեց․ «Ես ունեմ անհերքելի ապացույցներ, որոնք ներկայացրել եմ թե՛ նախկին իշխանությունների ժամանակ, թե՛ հիմա։ Քննչական մարմինները, դատաիրավական համակարգը և մնացած բոլորը տեղյակ են իմ որդու գործից։ Իմ անհերքելի ապացույցները երբ ներկայացրի՝ Առաջին ատյանի դատարան 2010 թվականին, դատը տապալվեց և գործը գնաց դատախազություն, որպեսզի վերանայեն։

Այնքան «բեսպրեդել» են եղել, որ նորից նույն պատճառն են առաջ բերել, թե որդիս էլեկտրահարվել է։ 2010 թվականից մինչև 2015 թվական իրենք նախաքննություն են արել, սպառել են քննչական բոլոր գործողությունները և այդուհանդերձ, միևնույնն է, մինչ օրս չեն կարողանում ապացուցել, որ իմ տղան էլեկտրահարվել է։ Ստացվում է, որ ես ունեմ գերեզման, բայց չունեմ իմ երեխայի մահվան պատճառը»,-ասաց մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը։ Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեն 2010 թվականից հետո հայտնել է, թե կորել է այն կայանը, որի պատճառով նրա տղան մահացել է։ Նրա պնդմամբ, եթե դա իրեղեն ապացույց էր, չէր կարող կորչել հենց այնպես, հետո չգիտես ինչպես՝ գտնվեր նորից։

Գայանե Սարգսյանն ասաց, որ դիմում է գրել, որպեզի վարչապետն ընդունի իրեն, ինքն էլ տեղեկացնի, որ նոր Հայաստանում քննչական մարմիններն այս գործը բացահայտելու համար ոչինչ չեն արել, այնինչ, նրա խոսքով՝ ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանն իրեն ասել է, որ գործը կբացահայտվի և մեղավորները կպատժվեն․

«Ձեր հանձնարարականը, պարո՛ն Փաշինյան, քննչական մարմինները չեն կատարել։ Ի՞նչ եք պատրաստվում անել նրանց հետ։ Ես կարծում եմ, որ նույն համակարգը, որը կար հին ոհմակի ժամանակ, հիմա էլ շարունակվում է, այդ պատճառով չեն բացահայտում։ Իմ տղայի գործի ընթացքում երեք գլխավոր դատախազ է փոխվել։ Գևորգ Կոստանյանի հետ երկու անգամ գնացել եմ դեպքի վայր, ասել եմ ապացուցեք, որ իմ տղայի վնասվածքները հոսանքի հետևանք են, և ես չեմ բողոքի։ Գևորգ Կոստանյանն ինձ ասաց՝ կասկած չկա, որ դեպքի վայրը կեղծված է։ Նա այդ ժամանակ դեռ զինվորական դատախազ էր։ Ասաց, բայց ոչինչ չարեց այդ գործով»- բորբոքված ասաց Գայանե Սարգսյանը՝ նշելով, որ վերջապես իրավական գնահատականի է սպասում։

Ամփոփելով իր խոսքը, մահացած զինծառայողի մայրը նշեց, որ, եթե հանցագործությունը զինվոր կատարած լիներ՝ վաղուց բացահայտված կլիներ։ Նրա խոսքով՝ եթե նախարարների հանցագործություններ են բացահայտում, ապա դժվար չէ բացահայտել զինվորների գործերը։

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է
Ամենադիտված