«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ


Վարչապետի կողմից նախագծի նպատակն ու բնույթը նենգափոխվեցին. Էդմոն Մարուքյան

Հասարակություն

Դիտավորյալ նենգափոխում կամ «Լուսավոր Հայաստան»-ի դեմ հակաքարոզչությանն ուղղված դիտավորյալ վարքագիծ: Այս մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան  էջում գրառում է կատարել, որում նշում է, որ իրենց ներկայացրած օրենսդրական փոփոխությունները կառավարությունում նենգափոխվել են։ 

 «Սիրելի՛ քաղաքացիներ, 

Այսօր կառավարության նիստին քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։ Վերջինով, մասնավորապես առաջարկվում է հետևյալ դրույթից հանել ընդգծված մասը՝ Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։ 

Վարչապետի կողմից նախագծի նպատակն ու բնույթը նենգափոխվեցին՝ իբր թե Լուսավորը ցանկանում է թշնամական պետության հետախուզական մարմիններին տեղեկատվություն տրամադրել։ Կամ միգուցե «Լուսավոր Հայաստան»-ն այնքան անմշակ նախագիծ է բերել խորհրդարան, որ նման հնարավորություն է տալիս թշնամական հետախուզությանը կամ տեռորիստներին։ 

Կառավարության ներկայացուցիչներին, ովքեր դիտավորյալ նենգափոխել են մեր առաջարկի էությունն ու բովանդակությունը, հորդորում ենք ավելի ուշադիր կարդալ նախագիծը։ Այդ դեպքում գուցե նրանց պարզ կդառնար, որ ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող ծախսերի մասով դրույթն առաջարկվել է թողնել անփոփոխ։ Այսինքն, եթե ծախսը համարվում է այնպիսին, որի վերլուծությունը կարող է բացահայտել ազգային անվտանգությանը վերաբերող որևէ տվյալ, ապա այն բնականաբար չի կարող հանրայնացվել և այդ մասով նախագիծը խնդիր չի հարուցում։ 

Ինչ վերաբերում է որևէ ծախս նախօրոք հրապարակելուն, ապա դա ևս նախագծի նպատակի խեղաթյուրում է, քանի որ նման դրույթ մեր կողմից չի առաջարկվել։ Խնդրո առարկա ծախսերը կարող են հրապարակվել անվտանգության տեսանկյունից թույլատրելի ժամանակահատվածում՝ post factum։ 

Ընդ որում, բացարձակապես չի առաջարկվել նշել, թե օրինակ վարչապետը որ հյուրանոցում և ինչ ճաշ է պատվիրել։ Առաջարկվում է նշել, թե օրինակ հյուրանոցային ծախսը, օրապահիկը և այլ հարակից ծախսերը որքան են կազմել։ Ինչպես և չի առաջարկվում հայտնել, թե օրինակ որտեղ է նախագահն ուղարկել մեքենան՝ մասերը փոխելու համար, սակայն անհրաժեշտ ենք գտնում հրապարակայնացնել ծառայողական մեքենաների տեխնիկական սպասարկման վրա ծախսված միջոցները՝ նշելով, թե ինչ աշխատանք է կատարվել (ոչ թե որտեղ) և յուրաքանչյուր մասն ու աշխատանքն ինչ է արժեցել պետության՝ հարկատուների համար։ 

Բոլոր տեղյակներին և անտեղյակներին ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ նախկինում այդ ծախսերը հասանելի են եղել հանրությանը, սակայն Սերժ Սարգսյանը հենց այս օրենքով դրանք դարձրել է դասակարգված տեղեկատվություն։ Օրենքն ընդունվել է մեծ աղմուկով, դրան դեմ ենք քվեարկել մենք բոլորս «Ելք» դաշինքով՝ ես, Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը և մյուսները։ 

Նշենք նաև, որ նախագիծը մշակվել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի հետ միասին և մենք այն խորհրդարանում շարունակելու ենք պաշտպանել։ 

Կառավարության այս վարքագիծը հերթական հակաքարոզչական քայլն է «Լուսավոր Հայաստան»-ի դեմ»,-ասված է Մարուքյանի գրառման մեջ։

Ամառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա Կոստանյան
Ամենադիտված