«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ


Պարոն Սահակյան ընտրել եք ամենակեղտոտ եւ իմ կողմից անընդունելի ձեւերից մեկը

Հասարակություն

Ասելիքիս սկզբում ուզում եմ հատուկ շեշտը դնել այն փաստի վրա, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ երբեւէ որեւէ առնչություն կամ համագործակցություն չեմ ունեցել, իսկ պարոն Գագիկ Ծառուկյանին իրական կյանքում երբեւէ նույնիսկ տեսած չկամ (սա գրում եմ՝ բացառելու այն տեսակետը, որ նամակս կարող է լինել քաղաքական պատվեր, եւ իրականության հետ առնչություն չունեցող այլ անհեթեթ կարծիքները բացառելու համար):

Տարիներ շարունակ շաբաթական գոնե մի քանի անգամ լրատվական միջոցներից եւ այլ տեղեկատվական աղբյուրներից տեղեկանում եմ այն մասին, թե որտեղ եւ ինչ հարցերով է պարոն Ծառուկյանը գնում ժողովրդի հետ հանդիպման, թե ինչպես են մարդիկ նրան օրհնում, բարեմաղթանքներ ասում, նույնիսկ համեմատում բոլորիս համար կենսական նշանակություն ունեցող արեւի հետ: Եթե փորձեմ մեկ նախադասությամբ ամփոփել ասածս, նրան մոտավորապես դիմավորում են այնպիսի մեծ սիրով ու հիացմունքով, ինչպես բոլորիս կողմից սիրված մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ իս, այդպիսի հանրային մեծ սերն ու վստահությունը հենց այնպես չի լինում: Փորձեմ ներկայացնել այդ դրական հանրային վերաբերմունքի մի քանի հիմնական պատճառ: Պարոն Ծառուկյանը միշտ եղել է հասարակ ժողովրդին աջակցող, նրա հոգսերի մասին լսող, երբեք չանտեսող ու բազում անգամներ այդ ժողովրդի ամենախոցելի օղակներին տարբեր չափերի անշահախնդիր աջակցություն տրամադրող (ընդհուպ մինչեւ անտուն մարդկանց ուղղակի տուն եւ այդպիսով նաեւ կյանքի մեծագույն երազանքներից մեկը նվիրող) անձ:

Իսկ Դուք Ձեր ողջ ֆիզիկական ու քաղաքական կյանքի ընթացքում առայսօր ի՞նչ եք արել մեր ժողովրդի համար, «հարգելի» պարոն Սուրեն Սահակյան, որ Ձեզ թույլ եք տալիս Ձեր քաղաքական կայացման համար բազում մաքուր ու ազգանվեր ճանապարհները թողած՝ ընտրել ամենակեղտոտ եւ իմ կողմից անընդունելի ձեւերից մեկը, այն է՝ ժողովրդի մի շատ լուրջ հատվածի կողմից սիրված, գնահատված ու օրհնված մի մարդու, հայտնի բարերարի անունը վարկաբեկելով՝ Ձեզ հանրությանը հայտնի դարձնել՝ հետապնդելով անձնական, կուսակցական եւ ինչու ոչ, բացառված չէ՝ նաեւ որեւէ չերեւացող հովանավորի կամ պատվիրատուի քաղաքական պատվերի բավարարումը: Ասում եք՝ Ձեր խնդիրն անձերը չեն, այլ օրենքի գերակայությունը, նրա առջեւ բոլորի հավասարությունը եւ էլի նման սիրուն լոլոներ: Ինչպես կասեր դասականը՝ յա, իրո՞ք:

Ենթադրենք, մանդատից զրկելու մասով չեմ կարող առարկել, որ Ձեր խնդիրն անձերը չեն, բա ապօրինի հարստացման թեմայով ո՞նց չմտածեմ, որ պատվեր եք կատարում կամ փորձում ինքնահաստատվել ուրիշին վարկաբեկելու ճանապարհով: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ բոլորիս կողմից հայտնի մի մեծ բանակ ապօրինի հարստացածներին եւ այդ հարստությունից հասարակ ժողովրդին անգամ քոռ կոպեկ չտված նախկին պաշտոնյաներին ու նրանց բարեկամներին հանգիստ թողած՝ հանկարծ պարոն Ծառուկյանին հիշեցիք՝ որպես ապօրինի հարստացած, ու դա այն դեպքում, որ թե՛ նախկին եւ թե՛ ներկա իշխանությունները ՊԵԿ-ի ստուգումներով ուղղակի քրքրել են պարոն Ծառուկյանին պատկանող բիզնեսները եւ ապօրինի հարստացման հատկանիշներ, համենայնդեպս, դեռեւս չեն հայտնաբերել: Այնպես որ, «հարգելի» պարոն Սուրեն Սահակյան, ամոթ է, կայացեք որպես քաղաքական գործիչ՝ մաքուր, ճիշտ ու ազգանվեր ճանապարհով, ոչ թե «բոչկա գլորելու» սկզբունքով, ու, ինչպես կասեր մեր սիրելի վարչապետը՝ հանգիստ նստեք տեղներդ:

Տիգրան ՄԱՂԱՔՅԱՆ
«Ժողովրդա-վարություն եւ ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն» ՀԿ փոխնախագահ

Ամառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա Կոստանյան
Ամենադիտված