Պողպատյա լոգիկայով ասպետների սահմռկեցուցիչ ֆեյսբուքյան հաղթանակը
BlogԳարիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաստորեն, մեծ հաշվով, Զարզանդի նշանակումը, հետո ազատումը, նախարարի օբյեկտիվ որոշումը))), և այլն` կապված է կոնկրետ Սյունիքի մարզպետի հետ, չէ՞:
Այսինքն Զարզանդը, որը Խաչատրյանի թիկմապահն է` դրանից բխող հետևանքներով և նախկինում գործածներով, իրավունք չունի դպրոցի փոխտնօրեն լինել մի դպրոցում, (որտեղ մինչ օրս ֆիզկուլտի դասատու էր) , որը գտնվում է Սյունիքում, որի մարզպետը հենց նրա անմիջական շեֆն է:
Մեռնեմ ձեր ուրախությանն ու երկաթյա լոգիկային)))
Հատուկ խորհուրդ պաշտոնանկ փոխտնօրենին: Մի երկու օր առաջ Երևանի թիվ 27 դպրոցում կոնկրետ հանցագործության համար դատապարտված անձը ընտրվեց տնօրեն և քաղաքապետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչները շնորհավորեցին ընտրվածին: Փորձեք կիրառել նույն մեխանիզմը և ընտրվել միանգամից տնօրեն ու ամեն բան հիասքանչ կլինի` օրենքով ու ճշտով:
Հիշեցի մեր Բահանջադեր ընդդիմադրին, որ սաղ գործերը թողած մարզպետի ու գյուղապետի հրաժարականներն էր Բահանջում)))...