Թող ամենևին տպավորություն չստեղծվի, թե մենք նստած սպասում ենք, թե երբ են մեզ վրա կրակելու
Ուշադրության կենտրոնումԱլեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանային ակտիվացման թեմայի շուրջ հանրային իրազեկման մասով. վերջին մի քանի ամսվա ընթացքում ադրբեջանական ռմբահարումների փաստի ներքո ներքին լսարանը պետք է տեղյակ լինի, որ հայկական կողմի պատասխանը գրեթե բոլոր դեպքերում, եթե դրանք տեղ են գտել, եղել է անհամաչափ ուժեղ, ինչպես պատասխանի ծավալի, այնպես էլ կիրառվող զինատեսակների հզորության առումով:
Թող ամենևին տպավորություն չստեղծվի, թե մենք նստած սպասում ենք, թե երբ են մեզ վրա կրակելու: Ամեն բան չի, որ ՀՀ համապատասխան գերատեսչությունները կարող են հրապարակել: Դա նպատակահարմար չէ, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական առումով: Հուսամ դա հասկանալի է:
Մենք ավելի հաճախ ենք սկսել նախահարձակ պատժիչ գործողություններ իրականացնել, որոնք բավական հաջողված են: