«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ


«Հետևանք» նախաձեռնություն. դեպք թիվ 1

Հասարակություն

«Իրավական ուղի» ՀԿ-ն «Հետևանք» նախաձեռնության շրջանակում հրապարակել է առաջին բացահայտումը, որը ներկայացնում ենք ստորև.

«Նկարագրություն․ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար էլեկտրոնային աճուրդի միջոցով բժշկական պարագաների և ծախսվող նյութերի ձեռքբերման նպատակով հայտարարված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԷԱՃԱՊՁԲ-9/30» ծածկագրով էլեկտրոնային աճուրդում (այսուհետ նաև՝ Աճուրդ) 1-9, 25-36, 42-47 չափաբաժիններով պահանջված ապրանքների համար սահմանվել է գնման առարկայի հետևյալ բնութագիրը՝ մանժետը հատուկ գերնուրբ տեսակի, տանձաձև կառուցվածքի, իսկ ահա 12-14, 16-19 չափաբաժիններով նախատեսված ապրանքների համար մանժետի՝ տանձաձև կառուցվածք ունենալու պահանջ չի նախատեսվել։


Վերլուծություն․ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչությունը (պետ` Գ. Հովհաննիսյան) այս պայմանը վերարտադրել է «Smiths Medical Poortex» ընկերության արտադրանքի նկարագրությունից, մինչդեռ աճուրդում պահանջված ապրանքների մանժետի օպտիմալ կառուցվածքի հարցը (տանձաձև, գլանաձև, կոնուսաձև) միանշանակ գիտական մոտեցում չունի և տեսական քննարկման հարց է։ Ավելին, աճուրդով պահանջվող ապրանք արտադրող ամենահանրաճանաչ ընկերությունը արտադրում է հենց գլանաձև կառուցվածք ունեցող մանժետներ՝ համալիր գիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ Միաժամանակ, ՀՀ-ում անցկացված մի շարք համանման աճուրդներում բժշկական հաստատությունների (օրինակ՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային կենտրոն ՓԲԸ, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ) համար ապրանքների ձեռք բերման մրցույթներ կազմակերպելիս մանժետի կառուցվածքը որպես ապրանքի տեխնիկական բնութագրի մաս ևս չի նշվել։


Հատկանշական է, որ 12-14, 16-19 չափաբաժիններով նախատեսված ապրանքների համար մանժետի՝ տանձաձև կառուցվածքի պահանջ նախատեսված չլինելը համընկնում է այն հանգամանքի հետ, որ վերոհիշյալ չափաբաժիններով նախատեսված ապրանքը «Smiths Medical Poortex» ընկերության կողմից արտադրվում է գլանաձև մանժետի կառուցվածքով, և եթե այս չափաբաժիներով նույնպես պահանջվեր տանձաձև կառուցվածքի մանժետ, ապա «Smiths Medical Poortex» ընկերությունը չէր կարողանա մատակարարել նման ապրանք։ Ընդ որում՝ այս չափաբաժիններով ևս սահմանվել են նշված ապրանքների որակական և գործառութային հատկանիշների առումով այնպիսի ոչ էական չափանիշներ (կոնկրետ չափսեր), որոնք համապատասխանում են բացառապես «Smiths Medical Poortex» ընկերության ներմուծած արտադրանքին։


Այսպիսով կարելի է փաստել, որ պահանջվող ապրանքների համար, որպես տեխնիկական բնութագրի պարտադիր պայման, մանժետի տանձաձև կառուցվածք սահմանելն օբյեկտիվորեն հիմնավորված չէ, այն տարբեր չափաբաժիններով ապրանքների համար նախատեսվել է ընտրողաբար՝ համապատասխանեցնելով Աճուրդի մասնակիցներից միայն մեկի արտադրանքի տեխնիկական բնութագրին։


Բացի այդ, Աճուրդում վերոհիշյալ չափաբաժիններով ապրանքների համար տեխնիկական բնութագրում սահմանվել է, որ ապրանքները պետք է ունենան Եվրամիության երկրներից որևէ մեկում և/կամ ԱՄՆ-ում և/կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր (բացառություն են կազմում ՀՀ-ում արտադրված ապրանքները)։ Այս չափանիշը ևս, որը համապատասխանում է միայն «Smiths Medical Poortex» ընկերության արտադրությանը։ Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձը մեկ այլ գործով պարտավորեցրել է տեխնիկական բնութագրերից հեռացնել «Ապրանքները պետք է ունենան Եվրամիության երկրներից որևէ մեկում և/կամ ԱՄՆ-ում և/կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր (բացառություն են կազմում ՀՀ-ում արտադրված ապրանքները)» պահանջերը՝ դրանք համարելով օրենքի խախտում։


Վերոգրյալ փաստերի հիման վրա «Իրավական ուղի» ՀԿ-ն 12.04.2019 թվականին գրավոր հարցում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հետևյալ հարցադրումներով՝ 1) ռազմաբժշկական ծառայության գործունեության առանձնահատկություններով պայմանավորված արդյո՞ք առկա են բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ գործածվող բժշկական պարագաների և նյութերի առանձնահատկություններ և լրացուցիչ ստանդարտներ, 2) արդյո՞ք մանժետի օպտիմալ կառուցվածքի հարցը ենթարկվել է գիտական համալիր ուսումնասիրության՝ հիմնավորելով տանձաձև մանժետի գերադասությունը գլանաձև մանժետի համեմատությամբ, 3) ի՞նչ հիմնավորումներով են տարբեր չափաբաժիններով ապրանքների համար սահմանվել մանժետի կառուցվածքի տարբերակված պահանջներ, 3) ի՞նչ հիմնավորում ունի Եվրամիության երկրներից որևէ մեկում և/կամ ԱՄՆ և/կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր ունենալու պահանջի առաջադրումը, ի՞նչ սկզբուքներով են ընտրվել կամ բացառվել երկրները։ Նշված հարցերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությանը հնարավորություն տրվել է ներկայացնել իր պնդումները, սակայն վերջինիս կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված 5-օրյա, իսկ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում նաև 30-օրյա ժամկետում որևէ պատասխան չի տրվել, ինչը խախտել է նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը։


Հետևանք․ Պետական գնումների կազմակերպման գործընթացում թույլ են տվել չարաշահումներ, այդ թվում՝ խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գնման գործընթացի միասնական կանոններով համաչափության և ոչ խտրական հիմունքներով կազմակերպման, մասնակիցների շրջանակի ընդլայնման, մրցակցության խրախուսման սկզբունքները։
Միաժամանակ հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1897-րդ հոդվածով նախատեսվում է պատասխանատվություն պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար»։

Ծովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ Արզումանյան
Ամենադիտված