Հայտնաբերված հետախուզվողներ են տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ծրագրում են Գազայում կառուցել 5000 հոգանոց ռազմաբազա. The Guardian Երեկ սպшնվшծ Արսեն Վարդանյանը երգիչ էր… նոր մանրամասներ արտառոց դեպքից Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին Որոշ ժամանակ գազ չի լինի Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք


Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար արժողությամբ համարվում են իրատեսական, որոնք գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Մնացած 18 ծրագրերը քննարկման փուլում են: Ըստ նախարարի, ներդրումային նախագծերը վերաբերվում են քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության եւ այլ ոլորտների:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Երեւանի տարբեր հատվածների հետ կապված ներդրումային առաջարկներին, ընթացքի մեջ գտնվող ծրագրերին ու առաջացած խնդիրներին:

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր քաղաքաշինական ծրագրերի ընդհանուր ռազմավարության մշակումը եւ ըստ դրա ներդրումային առաջարկությունների քննարկումը: «Պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք նախագծերն առաջ մղելու»,- ասել է կառավարության ղեկավարը եւ հանձնարարել ձեւավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակահատվածում կմշակի ռազմավարությունն ու նախագծերի շուրջ առկա խնդիրների ուղղությամբ կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել կարգավորումների պարզեցմանը, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի հասանելիության խնդրին: Զեկուցվել է, որ նշված խնդիրների լուծումը գտնվում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է իրականացնել շուրջ 50 միջոցառում:

Այնուհետեւ վարչապետին մանրամասներ են ներկայացվել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքների մասին: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ներդրողների հետ ակտիվ աշխատանքն ու նախագծերի կյանքի կոչման փուլում նրանց անհրաժեշտ օժանդակության ցուցաբերումը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղաքացիներին չզրկելու, հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի հաշվառման, ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ եւ ավելի գումարով) եւ միեւնույն  ժամանակ ընտանեկանու սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Մասնավորապես,առաջին հարցի հետ կապված նախարարը հիշեցրել է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում, գործընթացը գտնվում է ընթացքի մեջ: Առկա թափուր աշխատատեղերի հաշվառման առնչությամբ նշվել է, որ հանրապետությունում հաշվառվել է 3438 թափուր աշխատատեղ, սակայն գործընթացն ընթացքի մեջ է եւ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վարչապետին կներկայացվի ամփոփ տեղեկատվություն: Ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ եւ ավելի գումարով) եւ միեւնույն  ժամանակ ընտանեկան եւ սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ եւս հետեւողական աշխատանքներ են տարվում: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել նման դեպքերը եւ  նշել, որ անհրաժեշտ է դրանց տալ իրավական ընթացք:

Այնուհետեւ զեկուցվել է վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծման եւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան վերամասնագիտացման ծառայություններ մատուցելու, բիզնես հմտությունների սովորեցման եւ ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացման նպատակ ունեցող ուսումնական կենտրոնների եւ նախագծերի ակտիվացման, միջին մասնագիտական կրթական հաստատությունների «վերակենդանացման», ակտիվացման եւ զարգացման գործում մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Զեկուցվել է, որ աշխատանքները հաջողությամբ գտնվում են ընթացքի մեջ, դպրոցներում ձեռնարկատիրական, ֆինանսական կրթության տարածմանը միտված դասընթացները մեծ հետաքրքրություն են ունեն աշակերտների շրջանում: Արդյունքում, դասընթացների շրջանակում նրանք մշակում են նաեւ բիզնես պլաններ: Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին՝ նշել է. «Կարծում եմ, որ այս կոմպոնենտի մեջ պետք է ավելացնել եւս մի բաղադրիչ, որպեսզի հանրակրթական ծրագրերում մենք երեխաներին բացատրենք, թե ինչ է հարկը, ինչի համար է այն վճարվում, ինչպես է այն աշխատում ու ինչպես է դա ազդում իրականության վրա: Սա շատ կարեւոր բան է, որովհետեւ այս ընթացքում մի քանի առիթ ունեցել եմ արձանագրելու, որ երբ մարդն ասում է այսինչ, այնինչ հարցերը լուծեք, սա բարձրացրեք այն բարձրացրեք՝ իր ընկալման կառուցվածքի մեջ դա բացակայում է: Նա չի պատկերացնում, որ այդ հարցերի լուծման շղթայի 10 քայլերից 9-ի պատասխանատուն նույնիսկ եթե ինքը չէ, ապա մեկի պատասխանատուն ինքն է, իր վճարած հարկի արդյունավետ ծախսման արդյունքում պետք է այդ խնդիրները լուծվեն: Կարեւոր է, որ երեխան հասկանա՝ հարկն ինչ է ու ինչու են դա վճարում:

Մի քանի անգամ խոսել ենք այս մասին: Հարկը պետք է ընկալվի ոչ թե որպես բեռ, այլ պատվիրակված լիազորություն, որովհետեւ ամեն քաղաքացի չի կարող գնալ ինքն իր համար մայրուղի կառուցել, ինքն իր համար դպրոց կառուցել: Այսինքն, նա իր լիազորությունը պատվիրակում է, որպեսզի կառավարությունը բոլորից հավաքի այդ գումարը եւ իր համար ճանապարհ կառուցի: Ի վերջո, այդ գիտակցումը պետք է լինի, որ մարդը երբ հարկը վճարում է, ինքն իրեն է վճարում, ուրիշին չի վճարում: Եվ մեր կառավարության գործունեությունն էլ պետք է օգնի, որպեսզի մարդկանց այս ընկալումը գործնականում հաստատվի»:        

 Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաեւ ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրման ու նոր նախագծեր նախաձեռնելու, մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների աջակցության, ինչպես նաեւ պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին պատրաստվելու ուղղությամբ իրականացված քայլերի մասին:

Մասնավորապես, ճանապարհաշինության հետ կապված զեկուցվել է, որ մայիսի 15-ից սկսվել են 85 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, հունիսի 15-ից եւս նոր թափ կհաղորդվի ճանապարհաշինական աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է այս ուղղությամբ նախատեսված աշխատանքներն ու ընդգծել. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Աշոցքի տարածաշրջանում բուք է«Բարսելոնան» մրցավարների չի կաշառել․ Լա Լիգայի նախագահՓետրվարի 20-ի եղանակային կանխատեսումներըԻսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Արհեստական բանականությունը կասկածի տակ է դրել կտավների հեղինակներինՓորձում են վերականգնել աշխարհի 7 հրաշալիքներից մեկը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանՀետազոտությունը բացահայտել է՝ բնակության պայմանները կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի ելքերի վրաԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ն ծրագրում է ռազմական բազա ստեղծել ԳազայումՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած սկանդալինԱՄՆ դեսպանատան մոտ պայթյnւն է տեղի ունեցել մեքենայում՝ հրդեհի բռնկումովԱշոցքի տարածաշրջանում բուք էԵրկրաշարժ է գրանցվելԱնտառապետը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին Իրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ծափաթաղում հոր կողմից սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայները վերադարձել են ընտանիքԱդրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Հայտնաբերված հետախուզվողներ են տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ծրագրում են Գազայում կառուցել 5000 հոգանոց ռազմաբազա. The Guardian Երեկ սպшնվшծ Արսեն Վարդանյանը երգիչ էր… նոր մանրամասներ արտառոց դեպքից Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութԵթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Որոշ ժամանակ գազ չի լինի Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան Արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով
Ամենադիտված