Պաշտոնյա լինելը միայն կարգավիճակ չէ
BlogՆարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ այս կամ այն մարդը նշանակվում է որևէ պատասխանատու պաշտոնի, նա պետք է գիտակցի, որ դա իրեն չի տրվել որպես նվեր: Առաջին հերթին դա պատասխանատվություն է տվյալ ոլորտի, և ժողովրդի առաջ:
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածութունը չնայած չի ազդում սահմանամերձ բնակչության մարտական տրամադրվածության վրա, այնուամենայնիվ նման իրավիճակում շատ կարևոր է պաշտոնյաների այցերը, որոնք կարող են լրացուցիչ ոգևորել բնակիչենրին:
Սահմանային լարվածությանը տեղում ծանոթանալու նպատակով, մի շարք պաշտոնյաներ մեկնել էին սահմանամերձ գյուղեր: Բարոյահոգեբանական աջակցությունից զատ, ինչպես պարզ դարձավ, գործադիր մարմնի ղեկավար ՝ Հովիկ Աբրահամյանի կողմից երաշխավորվել է, որ թշնամու կողմից հասցված վնասները ամբողջապես կփոխհատուցվեն:
Բացի դրանից, շուտով հիմնանորոգվելու է Սևքարի դպրոցը, ինչը չի կարող ոգևորություն չառաջացնել: