Ինքնագովազդի միտումն ու արձագանքները
Վաչագան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գաղտնիք չէ, որ վերջին օրերին սահմանագծում դրությունը լարված է, որն էլ պաշտոնյաների սահմանամերձ շրջաններ ավելի հաճախ այցելելու պատճառներից մեկն է հանդիսացել: Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ լարված իրավիճակում սահմանամերձ շրջաններ այցելելը ուղղակի կրակոցների ֆոնի ներքո ինքնագովազդ է:
Եթե փորձենք սթափ դատել, ապա կարող ենք փաստել, որ սահմանամերձ գյուղեր մեկնելու շարժառիքը այնքան էլ կարևոր չէ, քանի որ ցանկացած մարդու այցելությունը առիթ է հանդիսանում տեղի բնակչության քաջալերման և իրենց միայնակ չզգալու համար:
Այնպես որ թեկուզ և ինքնագովազդի համար, սահման այցելելը միանշանակ ավելի լավ է քաղաքում նստած սոցցանցերում ամպագոռգոռ ցիտատներ գրելուց և հայրենասիրական երգեր տարածելուց: