ժողովրդի հիշողությունը թարմ է. իրենց ուզածին հասնելը ֆանտազիայի ժանրից է
Ուշադրության կենտրոնումՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՕԵԿ-ի առաքելության որոնումներով
Այսօր լրատվական կայքերը ուսումնասիրելիս աչքովս ընկավ մի նորություն, որ ՕԵԿ-ը նիստ է գումարել: Տեղեկության մեջ տեղադրված էին նիստի օրակարգում քննարկված առանցքային հարցերը: Նշված էր նաև, որ վերջինիս ժամանակ վերահաստատվել էր ՕԵԿ-ի և «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման սկզբունքային մոտեցումներ:
Կարդացի նորությունը ու հիմա նստած ցանկանում եմ հիշել, թե ՕԵԿ-ը ի՞նչ է. բիզնես կենտրոն, «հաճախորդների դպրոց», թե՞ Քոչարյանի բնորոշմամբ` արտասահմանյան լրտեսների ցանց:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա զավեշտալի է, որ ՕԵԿ-ի պես հեղինակազրկված կառույցը ժամանակ առ ժամանակ ամպագոռգոռ մեկնաբանություններով ներկայացնում է իրենց կազմակերպության նիստերն ու համագումարները: Կարելի է ենթադրել, որ այսպես նրանք ցանկանում են ժողովրդի մոտ իրական, գործող, ժողովրդի մասին մտածող և երկրում կատարվող իրադարձություններով մտահոգվող կազմակերպության իմիտացիա ստեղծել, սակայն չեն գիտակցում, որ ժողովրդի հիշողությունը թարմ է, և իրենց ուզածին հասնելը ֆանտազիայի ժանրից է: