Անկախ շարժառիթներից՝ պաշտոնյաների այցերը սահման դրական են
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանային լարվածության օրերին, որպես կանոն, ականատես ենք լինում ամենատարբեր կալիբրի պաշտոնյաների սահմանամերձ բնակավայրեր այցելելուն:
Որպես կանոն մամուլն ու սոցիալական ցանցերը դա ներկայացնում են որպես քաղաքական գործիչների «էժանագին փիառ»:
Անկեղծ ասած, լավ կամ վատ փիառի տարբեր դրսևորումներ ուղղակի աչք են ծագում, սակայն անկախ այդ հանգամանքից, կարծում եմ, որ ամեն դեպքում պաշտոնյաների սահմանամերձ բնակավայրեր մեկնելը դրական է:
Մենք՝ Երևանում կամ ոչ սահմանամերձ քաղաքներում ապրողներս, հաճախ չենք զգում այն, ինչ զգում են այն մարդիկ, ովքեր ապրում են թշնամու գնդակների տակ: Դժվարին պահերին այդ մարդիկ ցանկանում են իրեն ցմենակ չզգալ, պատմել այն ամենի մասին, ինչ իրենք են զգում: Համոզված եմ, որ այդ պարագայում քաղաքական գործիչների այցերը ավելի շատ դրական ազդակներ են հաղորդում:
Հակառակ դեպքում պետք է հետևյալ հարցադրումն անել՝ իսկ ո՞վ գնա, որ նրա քայլը փիառ չդիտիվի: Ամեն դեպքում պետք է համակերպվել այն մտքի հետ, որ փիառը բոլոր գործընթացների կարևոր մասնիկն է դարձել և ուզենանք-չուզենանք բոլոր պրոցեսներում պետք է նկատելի լինի: