PR-ի օգտակար տարատեսակները
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ լարված օրերին պաշտոնյաները այցելում են սահմանային գյուղեր: Կարծիքներ կան, որ դրանք ուղղակի PR-ի միջոց են և իրականում ոչ ոքի օգուտ չեն տալիս:
Ճիշտ է` PR-ի փաստը չի կարելի անտեսել, բայց դրանց տված օգուտը միանշանակ ավելի շատ է: Մեծ հաշվով ինչ տարբերություն, թե ինչի համար են այցելում, կարևորը լինում են գյուղացիների կողքին, որն էլ նշան է իրադրության վերահսկելի լինելու և խուճապի չենթարկվելու համար:
Պետք է նայել մեդալի 2 կողմը և հասկանալ, որ տանը նստած համացանցով հզոր հայրենասիրական կոչեր անելը ոչինչ չեն փոխում ու ոչ մեկի չեն հետաքրքրում: