Արհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե


«Կոնֆլիկտային եմ, տաքարյուն, անհանդուրժող, սիրահարվելիս էլ չեմ կոտրվում»․ Բեն Ավետիսյանը` աղջիկների արտաքնի մասին իր ճաշակի և անձնական կյանքը փակ պահելու պատճառի մասին. ՖՈՏՈ

Բեն Ավետիսյանի աշխատանքային գրաֆիկն այս ընթացքում հագեցած է։ Դերասանը մի շարք նորություններ ունի, այդ թվում՝ նախագիծ արտրերկրում, սակայն դրանց մասին առայժմ կարող է միայն ակնարկել։ Tert.am Life-ի հետ զրույցում Բենն անդրադարձել է ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքին, իր ճաշակին, երբ խոսքն աղջիկների արտաքնի մասին է։

Բացի «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, Բենն այս ընթացքում նկարահանվում է նոր նախագծում, որի փակագծերը բացել դեռ չի կարող։ Հեռուստասերիալներում հանդես գալուց բացի դերասանն սկսել է իրեն փորձել այլ ձևաչափում. «Աշխատանքային շատ հագեցած գրաֆիկ ունեմ, գրեթե, ոչ մի կողմնակի բանի համար ժամանակ չի մնում. բայց վերջերս փորձում եմ հանդես գալ նաև որպես հաղորդավար, առայժմ միայն կորպորատիվների ձևաչափում։ Ունեմ աշխատանքային շատ կարևոր նորություն, ամռանը կմեկնեմ Միացյալ Նահանգներ՝ առաջարկ ունեմ։ Խոսքս ոչ հայկական կինոարտադրության մասին է»։

 

Շարունակելով ստեղծագործական կյանքի թեման` դերասանն իր մարմնավորած բոլոր կերպարներից առանձնացրեց վերջինը՝ «Էլենի օրագրից» Միկային։ Ըստ Բենի, այն իր հեռուստասերիալային դերերից ամենաստացվածն է և հնարավորություն է տվել իրեն բացահայտել այլ տեսանկյունից։

«Երբ նոր էի սկսել նկարահանվել, չէի կարող պատկերացնել, որ այսքան շատ կսիրեմ դերը և այսքան դրական արձագանքներ կստանամ։ Մինչև այս մարմնավորում էի բարի, հանգիստ, խելոք տղաների, բայց այս անգամ  շատ տարբերվող ստացվեց»,- ասաց Բենն ու հավելեց, որ Միկան չի հավատում ոչ ոքի, անգամ, ինքն իրեն, ինչի պատճառով էլ կերպարն ավելի կոշտ է շփվում մարդկանց հետ։ Բենը նկատեց, որ դա Միկայի ինքնապաշտպանական արձագանքն է։

Կերպարի ստացված լինելն ու դրական արձագանքներ ունենալը Բենը կապում է այն հանգամանքի հետ, որ հերոսն իրեն շատ է նման, երբեմն, ինքն իրեն է խաղում, որտեղից էլ գալիս են իմպրովիզները, որոնք շատ են լինում։

«Ես կոնֆլիկտային եմ, տաքարյուն, անհանդուրժող, սիրահարվելիս էլ չեմ կոտրվում, երբ կոտրվելու տեղ կա։ Ես, իհարկե, կարողանում եմ ասել «սիրում եմ», «սիրահարվել» եմ, բայց լինում են դեպքեր, երբ չես կարողանում պետք եղածի չափ անկեղծ լինել մարդկանց հետ։ Ինձ մոտ էլ եղել է ժամանակ, երբ միայն այդպիսին եմ եղել»,- իրեն բնութագրեց Բենն ու մի քիչ մտածելուց հետո ծիծաղելով հավելեց՝ անկախ ամեն ինչից, պահ գալիս է, երբ «թուլանում» ես։

Առայժմ թուլանալու կամ կոտրվելու առիթ չկա, Բենն ընկերուհի ունենալու մասին խոսեց մեկ անցյալով, մեկ էլ ապագայով։ Ասում է` կողակից ունենալու դեպքում էլ հարցազրույցներում ներկայով չի խոսի նրա մասին, քանի դեռ հստակ չգիտի, որ ամեն ինչ լուրջ է։

Դերասանը վստահեցնում է` անձնական կյանքը փակ պահելը երկրպագուհիներ կորցնելու անհանգստությամբ չի պայմանավորված։ «Երբ կլինի լուրջ ու վստահ քայլ, կբարձրաձայնեմ այդ մասին։ Ես շփվել եմ աղջկա հետ, բայց չեմ բարձրաձայնել այդ մասին, որովհետև կարող է, օրինակ, բաժանվեք, և մարդիկ առանձին քննարկեն բաժանվելը։ Կարծում եմ` դա ճիշտ չէ։ Քեզ քննարկում են շատերը, ուշադրության կենտրոնում ես, ինչը հավելյալ պարտավորվածություն է առաջ բերում՝ ամեն հարցում լինել զգոն, հասուն, պատասխանատու»,- ասաց դերասանը, ապա ավելացրեց՝ դա է պատճառը, որ շատ դեպքերում հայտնիները չեն խոսում այն բաների մասին, որոնք հաստակ չեն իրենց կյանքում։ Բենի խոսքով` հարցը ոչ թե  հարաբերությունների լուրջ կամ անլուրջ լինելն է, այլ երկկողմանի հստակ որոշումը։

Քանի դեռ Բենը որևէ մեկի մասին չի բարձրաձայնել, հետաքրքրվեցինք, թե ինչ նախընտրություններ ունի աղջիկների արտաքնի հետ կապված։

«Աղջիկների հետ կապված կարծրատիպեր չունեմ, կարծում եմ` յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է իր տեսակով»,- դերասանի փիլիսոփայական արձագանքից հետո հարցը հստակեցրինք՝ «Էլենի օրագրում» իր կերպարը սիրահարվել է թմբլիկ աղջկա՝ իրական կյանքում արտաքին ի՞նչ չամանիշներ ունի։ «Սիրում եմ նիհար, ավելի նրբիկ, փոքր-մոքր, սպիտակամաշկ աղջիկների։ Չեմ սիրի աղջկա, որն ինձանից բոյով է կամ կոպիտ՝ իրեն սիրել չի լինի, ավելի շատ ինքն ինձ կսիրի»,- ժպտալով ասաց նա։

Թե արտաքին չափանիշների մասին անկեղծ զրույցը որքանո՞վ կազդի Բենի երկրպագուհիների տրամադրության վրա, դժվար է կռահել, ամեն դեպքում, դերասանը նշեց, որ ջերմ խոսքեր գրող մարդիկ իրեն շատ են ոգևորում։

«Երկրպագուհիները չեն անհանգստացնում, սոցցանցերով նամակներ են գրում շատ հաճախ, լավ բաներ ասում։ Չնայած միշտ ու բոլորին չէ, որ ստացվում է արձագանքել, իսկապես, հաճելի է կարդալ նման դրական խոսքեր։ Այդ ամենից անկեղծ հաճույք եմ ստանում, դա ինձ օգնում է  աշխատել, ինձ համար նոր նշաձող սահմանել ու գնալ առաջ»,- ոգևորված նշեց դերասանն ու ավելացրեց՝ «Էլենի օրագրում» նկարահանվելուց հետո ինստագրամյան հետևորդները կրկնապատկվել են` չնայած ինքն այնքան էլ ակտիվ չէ այդ հարթակում։

Շարունակությունը` ԱՅՍՏԵՂ:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենադիտված