Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Ջուր չի լինելու մի քանի ժամ ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» Լավ լուր՝ նպաստների վերաբերյալ Պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել Հայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր


Ով է ձեր կինը/ամուսինը հորոսկոպով, և ես կասեմ, թե ինչպիսին կլինի ձեր կյանքը նրա հետ

Life

ԽՈՅ:  Կինը. հեշտությամբ են սիրահարվում, սակայն նույնքան հեշտությամբ էլ սառում են: Դրա հետ մեկտեղ, եթե իսկապես սիրում են, ապա դա ողջ կյանքի համար է: Փառասեր են, ամուսիններին հաջողության են մղում: Նրանց հետ շփման ժամանակ նրբանկատություն է պետք, հակված են վիրավորվել կոպտությունից ու անուշադիր վերաբերմունքից:

Ամուսինը. իմաստնություն են ձեռք բերում միայն հասուն տարիքում՝ 30-ից հետո: Գրավիչ են ու շփվող, իրենց կանանց բարձրացնում են պատվանդանին, հազվադեպ են նրանց քննադատում: Երբեմն նրանց պակասում է խստությունը: Նրանք նաև հետևողական չեն ու իմպուլսիվ են գործողություններում ու խոսքերում:

ՑՈՒԼ:Կինը. նրանք թեթև բնավորություն ունեն, դրա հետ մեկտեղ շատ գործնական են: Լավ տնտեսուհիներ են, տանը հարմարավետություն են ստեղծում, հոգ են տանում ամուսինների մասին, սակայն դրա համար նյութական ու բարոյական փոխհատուցում են պահանջում: Նրանցից ամուսնալուծվել կամ նրանց հետ վիճելը շատ դժվար է, եթե իրենք դա չեն ուզում: Ամուսնական կարգավիճակը այս կանանց համար շատ կարևոր է:

Ամուսինը. նրանց համար սիրո մեջ հաջողություններից առավել կարևոր է ամուսնությունը: Լավ ամուսիններ են՝ հուսալի, հավատարիմ, իսկական տանտերեր են իրենց տանը: Դրա հետ մեկտեղ քչախոս են ու կասկածամիտ: Երբեմն կարող են ձանձրալի լինել, փոխարենը հիմնավոր են ամեն ինչում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: Կինը. նրանք կանացի են, հնարամիտ, առաջին տեղում դնում են գեղեցկությունն ու սերը, նոր միայն՝ տունը: Լավ մայրեր են, երեխաների համար կարող են մարել սեփական հույզերը: Պահանջկոտ են ամուսնության նյութական կողմի հանդեպ: Կարող են թեթևամիտ տպավորություն թողնել, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Հեշտությամբ ու հաճույքով են հյուրեր ընդունում, լավ տնտեսուհիներ են:

Ամուսինը. նրանց կարգախոսն է՝ սերը խաղ է: Զարգացած մտավոր ունակություններ ունեն, տպավորվող են: Սիրում են սիրախաղը, սակայն ֆիզիկական դավաճանությունը նրանց համար ոչինչ չարժե, հոգեպես շատ կապված են իրենց կանանց: Տանել չեն կարողանում վեճերը, հսկողությունն ու ազատության ցանկացած սահմանափակում:

ԽԵՑԳԵՏԻՆ: Կինը. նրանք իդեալական, հավատարիմ կանայք ու մայրեր են: Հաճախ երեխաներին ամուսիններից շատ են սիրում: Հիանալի տանտիրուհիներ են, կրքոտ սիրուհիներ, սակայն շատ խանդոտ են, սեփականատիրական զգացումներ ունեն: Հիանալի են պատրաստում, նրանց տունը միշտ հարմրավետությամբ ու համեղ ուտելիքների բույրով լի է: Գրավիչ ու խելացի զրուցակիցներ են հյուրերի համար, խնայող տանտիրուհիներ են:

Ամուսինը. նրանց համար կյանքն իմաստ չունի առանց սիրո, ամբողջովին տրվում են կրքերին ու զգացմունքներին: Փոփոխական տրամադրությունը հաճախ փոխանցվում է երեխաներին ու կնոջը: Հաճախ ընտանիքին նվիրված, օրինակելի ամուսիններ են: Սիրելի կանայք նրանց համար մշտապես ներշնչանք են հանդիսանում ու մղում են ակտիվ աշխատանքի: Նվիրված են, սակայն կարող են շատ խնայող լինել:

ԱՌՅՈՒԾ: Կինը. այս կանայք շատ գրավիչ են ու կրքոտ: Լավ տանտիրուհիներ ու խոհարարուհիներ են, պատասխանատվության մեծ զգացում ունեն, սակայն իրենց անձի հանդեպ մշտապես մեծ ուշադրություն են պահանջում: Պահանջկոտ են կյանքի նյութական կողմի հանդեպ: Եթե ամուսնու հետ հարաբերությունները չեն ստացվում, կարող են ամբողջովին նվիրվել երեխաներին: Նրանք իրենց հիանալի են դրսևորում հավաքույթներին, լավ դաստիարակներ են ոչ միայն երեխաների, այլև իրենց ամուսինների համար:

Ամուսինը. նրանք ռոմանտիկ են, սակայն կնոջից իրենց անձի հանդեպ պաշտամունք են ակնկալում: Առատաձեռն են, սիրում են նվերներ անել: Կարող են տունը փոխարինել հասարակական կյանքով. նստակյաց կյանքը նրանց հատուկ չէ: Մեծահոգի են, սակայն նաև շատ խանդոտ են, հաճախ սենտիմենտալ են: Միշտ պաշտում են իրենց երեխաներին, նույնիսկ եթե կանանց հետ հարաբերությունները ներդաշնակ չեն լինում:

ԿՈՒՅՍ: Կինը. նրանց վերլուծական միտքը գերակշռում է հույզերի վրա: Չափից դուրս տարված են սեփական առողջությամբ ու տան մաքրությամբ: Շատ ուշադիր են ամուսինների, երեխաների հանդեպ, հոգատար ու խնայող տանտիրուհիներ են: Ռացիոնալ են ամեն ինչում: Ամուսնու մեջ հաճախ կարող է տպավորություն ստեղծվել, որ կինը սառն է իր հանդեպ, սակայն դա այդպես չէ, ուղղակի Կույսերին հատուկ է որոշակի ցինիզմը:

Ամուսինը. երկակի ու հակասական անձնավորություններ են. սառնությունը համադրվում է սենտիմենտալության հետ: Շատ են վախենում քննադատությունից: Լավատես են, հաճախ աստվածացնում են կնոջը: Եթե գտնում են մեկին, ով լիովին հասկանում է նրանց էությունը, անմնացորդ նվիրվում են ընտանիքին: Շատ են սիրում երեխաներին, միշտ զբաղվում են նրանցով:

ԿՇԵՌՔ: Կինը. նրանք սենտիմենտալ են, կանացի, սիրում են, երբ իրենց մեծարում են: Հակառակ դեպքում կարող են դեպրեսիայի մեջ ընկնել: Խանդոտ են, հաճախ առաջին տեղում կարող են դնել տան հարմարավետությունը, հետո՝ նոր միայն սերը: Միշտ երազում են հարուստ ամուսնու մասին, չեն ամուսնանա այդ իմաստով անհեռանկար մարդու հետ:

Տղամարդը. նրանք երևի թե ամենից հավատարիմ ամուսիններն են: Երջանիկ են, երբ գնահատում են իրենց զգացմունքները, սակայն դրա հետ մեկտեղ մեծ պահանջներ են ներկայացնում ընտանեկան կյանքին: Ժամանակ առ ժամանակ նրանց պետք է ուշադրությամբ շրջապատել: Չափից դուրս փառասեր են:

ԿԱՐԻՃ: Կինը. այս կանայք ակտիվ են, նրանց հակացուցված է կյանքի միօրինակ ռիթմն ու հոսանքով գնալը: Կրքոտ են, զգայուն, չեն ներում դավաճանությունը: Երեխաներին դիտում են որպես սիրո շարունակություն: Շատ նվիրված են երեխաներին ու ամուսիններին. միայն մի պայմանով, որ նրանք չդավաճանեն: Կարող են հետևել տան մաքրությանը, սակայն այնքան էլ չեն սիրում պատրաստել:

Ամուսինը. այս տղամարդիկ իշխող են, սիրուն անմնացորդ են տրվում: Անհաջող ամուսնության դեպքում կարող են դաժան լինել: Սեփականատիրական զգացում ունեն, խանդոտ են: Սակայն կարող են կյանքի բոլոր հաճույքները փոխարինել ընտանեկան կյանքով, հանուն կնոջ ու երեխաների՝ պատրաստ են ինքնազոհաբերման: Շատ կապված են երեխաների հետ, որպես կանոն կարողանում են նյութապես ապահովել ընտանիքը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ: Կինը. նրանք մյուս կանանցից ավելի քիչ են ռոմանտիկային հակված: Իրենց ամուսինների համար նրանք առաջին հերթին լավ ընկերներ են: Հյուրասեր տանտիրուհիներ են: Ամուսնուց առաջին հերթին իրենց համար լիակատար ազատություն են պահանջում: Գնահատում են ընտանեկան հարմարավետությունը, չեն հանդուրժում խանդը՝ իր բոլոր դրսևորումներով:

Ամուսինը. բարեհոգի ու շփվող են: Սիրո մեջ անկեղծ են, սակայն ընտանեկան օջախը նրանց համար միշտ չէ, որ առաջին տեղում է (ի տարբերություն աշխատանքի): Կնոջից իրենց համար լիակատ ազատություն են պահանջում, ինչպես նաև սպասում են, որ կինը կկիսի իրենց հետաքրքրությունները: Հիանալի հայրեր են: Հաճախ երեխաներին իրենց հետ հանգստի են վերցնում, հատկապես, եթե ակտիվ հանգիստն են նախընտրում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ: Կինը. նրանք ձգտում են ազդեցիկ ու գործնական ամուսիններ ունենալ: Բայց դրա հետ մեկտեղ նրանք հավատարիմ են, չեն հանդուրժում քննադատությունը, սակայն իրենք քննադատող են: Ընտանիքը համարում են սիրո գլխավոր ապացույցը: Մի փոքր ագրեսիվ են տնեցիների հանդեպ:

Ամուսինը. նրանք շատ գործնական են, չեն հանդուրժում միայնությունը: Հուսալի են, ձգտում են տանը առաջատարի դերը ստանձնել: Քչախոս են, զգացմունքներն արտահայտում են ավելի շատ գործով, քան խոսքով: Սերը հավասար բաժանում են կնոջ ու երեխաների միջև. ոչ ոք առանց ուշադրության չի մնում: Ընտանիքում ձգտում են գլխավորը լինել, նույնիսկ եթե աշխատանքի մեջ այդպիսին չեն: Կարող են նաև պատրաստել, եթե պայմաններն են այդպես պահանջում:

ՋՐՀՈՍ: Կինը. նրանք մեծ պահանջներ են ներկայացնում ընտրյալին, կայունության են ձգտում: Սիրող մայրեր ու լավ տնտեսուհիներ են, սիրում են լավ խոհանոցը: Մեծ ուշադրություն են դարձնում հարաբերությունների հոգեբանական կողմին: Կասկածամիտ չեն, սակայն պահանջկոտ են կյանքի նյութական կողմի հանդեպ: Եթե ամուսինը քիչ է աշխատում, կարող են իրենց դժբախտ զգալ նրա հետ: Հյուղակում երջանկությունը նրանց համար չէ:

Ամուսինը. իդեալիստներ են, սիրո մեջ հավատարիմ են ու կայուն: Հեշտ են փոխհամաձայնության հասնում, խանդոտ չեն: Կնոջից պահանջում են, որ վերջինս կիսի իրենց հետաքրքրությունները: Սերը նրանց համար, սակայն, առաջին տեղում չէ, այլ միայն հետաքրքիր կյանքի բաղկացուցիչ մասն է:

ՁԿՆԵՐ: Կինը. նրանց գլխավոր առավելությունը սիրուն ու ամուսնուն մեծ նվիրվածությունն է: Հավատարիմ են: Տունն ու երեխաները նրանց համար պակաս կարևոր չեն սիրուց: Բայց ամենից առաջ նրանց համար կարևոր է ամուսնու ու երեխաների երջանկությունը: Որպես կանոն՝ լավ են պատրաստում ու սիրում են համեղ ուտել:

Ամուսինը. կրքոտ են, մեծ պահանջներ են ներկայացնում թե ֆիզիկական, թե հոգեբանական սիրո առումով: Հաճախ վճռական չեն: Առատաձեռն են, աստվածացնում են կանանց: Երբեք չեն ղեկավարում իրենց կանանց. ավելի շատ նրանց դիտում են որպես կյանքում կարևոր հենարանի: Առանց կայուն սեռական կյանքի ընտանեկան ներդաշնակությունը նրանց համար անհնարին է: Մնացած ամեն ինչը երկրորդական է, չնայած որ նրանք էլ սիրում են հարմարավետությունն ու համեղ ուտեստները:

Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Անտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՋուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» Լավ լուր՝ նպաստների վերաբերյալ Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» Պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Փաստաբան Սոսե Չանդոյանը բարձրաձայնում է դատավորի անօրինական որոշման մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 8 ժամ ջուր չի լինիԱղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղ
Ամենադիտված