ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի, թե ով և ինչպես է հաշվիչներ տրամադրում տաքսիներին
Ուշադրության կենտրոնումՄիքայել Յալանուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարծում եմ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի, թե ով և ինչպես է հաշվիչներ տրամադրում տաքսիներին։
3-4 կմ ճանապարհի դիմաց հաշվիչը ցույց է տալիս 800 դրամ, այն դեպքում, երբ 1 կմ-ն արժե 100 դրամ։ Եթե ընդունենք, որ «մինիմալը» 1-6 կմ է, միևնույն է, դա հստակ խաբեություն է, քանի որ հաշվիչը պետք է ցույց տան այդ «մինիմալը»։
Սա առնվազն 6-7-րդ դեպքն է վերջին 1-1.5 ամսում, երբ անձամբ բախվում եմ նման խաբեության հետ։
Դա դիտավորություն է, հանցավոր անգործություն, թե ուրիշ մի բան, պետք է պարզեն պատկան մարմինները։
Չի կարող Ողորմածիկ Կուկուրուզնիկից մինչև ԶեյթունիՍիթին (նախկին տրամվայի գծերով) լինել 6-8 կմ։ Չկա աշխարհում նման չափման միավոր։