Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


«Շատ-շատ եմ ուշադրության կենտրոնում լինում, ինչից երբեմն նեղվում եմ»․ Ալեքսանդրա Սամուելենկոն` դադարից հետո նոր առաջարկի ու անձնական կյանքի մասին

Life

Ալեքսանդրա Սամուելենկոն հեռուստադիտողներին հայտնի դարձավ դեռ տարիներ առաջ՝ մասնակցելով «Ցանկալի փեսացու» նախագծին։ Սոս Ջանիբեկյանի սիրտը գրավելու անհաջող փորձից հետո նա շարունակեց եթերում լինել արդեն որպես դերասանուհի։ Ալեքսանդրան հանդես է եկել «Չեյնջ» սիթքոմում, ներկայումս էլ նկարահանվում է «Մեծից փոքր» նախագծում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի քարտուղարուհու կերպարը։

Tert.am Life-ը Ալեքսանդրայի հետ զրուցել է ոչ միայն ստեղծագործական այս փուլի, այլև եթերային դադարի ու անձնական կյանքում եղած փոփոխությունների մասին։

 

Մեզ հետ զրույցի ընթացքում դերասանուհին ծիծաղելով նշեց, որ իրեն կրկին բաժին է հասել սիրուհու կերպար, բայց դերը միանգամից սիրել է ու խաղում է մեծ հաճույքով։

«Առաջարկը ստացել եմ սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանից։ Նորից սիրուհու կերպար եմ խաղում, բայց հումորային, թեթև ու հետաքրքիր դեր է, որն անկեղծ, շատ-շատ եմ սիրել։ Թեթև է ու ոչ այնքան սեքսուալ, սովորաբար, ինձ փորձում են միայն այդ տեսանկյունից ներկայացնել։ «Չեյնջ» սիթքոմում խաղալը նույնպես հետաքրքիր էր, բայց «Մեծից Փոքր»-ում Մկոյի հետ համագործակցությունը շատ ավելի լավ է, նկարահանումներն էլ, անկեղծ, Մկոյի հետ բավականին թեթև են անցում»,- ասաց Ալեքսանդրան։

«Չեյնջ» սիթքոմից հետո Ալեքսանդրայի մոտ եթերային դադար է եղել, որի ընթացքում հասցրել է իրագործել նպատակներից մեկը. «Ինքս ինձ հանգիստ էի տվել և կատարել ցանկություններիցս մեկը։ Վաղուց ուզում էի դիմահարդարման դասընթացների գնալ, բայց ոչ մի կերպ չէր ստացվում։ Այս դադարը օգտագործեցի և նոր, հետաքրքիր մասնագիտություն ձեռք բերեցի։ Դեռ կիրառելու առիթ չի եղել, բայց ապագայում ինձ այդ ոլորտում ևս կփորձեմ»։

«Մեծից Փոքր» սիթքոմից դուրս Ալեքսանդրան այլ զբաղվածություն չունի։ Ըստ դերասանուհու` հայաստանյան շուկան փոքր է, արդյունքում առաջարկները քիչ են։ «Հայաստանի շուկայում երբեմն դժվար է։ Լինում է ժամանակ, միանգամից մի քանի առաջարկ եմ ստանում, նույնիսկ ժամանակս չի բավականացնում, լինում է նաև փուըլ, ընդհանրապես, առաջարկներ չեն լինում։

Սա շուկայի փոքր լինելու հետևանք է,- ասաց դերասանուհին` հավելելով, որ առաջարկների առատությունը երբեմն կարող է բարդացնել ընտրությունը,- երբ առաջարկներս շատ են, դժվար է որոշել, որովհետև պետք է ընտրեմ նրանք, որոնք մի քանի տեսանկյունից ձեռնտու կլինեն։ Բայց ամենից հաճախ ուշադրություն եմ դարձնում սցենարին, եթե ինձ դուր է գալիս, համաձայնում եմ։ Առաջնային պայմանն այն է, որ  պետք է ինձ դուր գա ու հաճույքով անեմ այն, ինչ պահանջվում է»։

Անձնական կայնքի մասին մանրամասներ հայտնել Ալեքսանդրան չցանկացավ՝ նշելով միայն, որ ընտրյալ ունի։ «Անձնականիս մասին խոսել երբեք չեմ սիրել` չնայած այն քննարկվել է։ Ներկայումս սիրտս զբաղված է, կողքիս կա տղամարդ, բայց չեմ շտապում սոցցանցերում կիսվել լուսանկարներով։ Իհարկե, եթե ժամանակը գա, հարմար գտնենք, համատեղ լուսանկարներ կտեղադրենք, բայց առայժմ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում»,- ասաց դերասանուհին։

Էկրանից սովորաբար սեքսուալ կերպարներով առանձնացող բարձրահասակ շիկահեր Ալեքսանդրան, պարզվում է, ուշադրության կենտրոնում լինել այնքան էլ չի սիրում։

«Ես շատ-շատ եմ ուշադրության կենտրոնում լինում, ինչից երբեմն նեղվում եմ։ Առհասարակ, գեղեցկությունն ինձ համար կարևոր բան չէ և երբեք էլ չի եղել։ Կարծում եմ, եթե մարդը հոգեպես վատն է, արտաքին սիրունությունն իրեն չի փրկի։ Ըստ իս` եթե մարդն ունի ներքին գեղեցկություն, արտաքնապես էլ հաստատ բոլորի համար գեղեցիկ կլինի։ Ինքս մարդուն գեղեցկությամբ չեմ գնահատում»,– ասաց նա։

Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի
Ամենադիտված