Հաջորդ կանգառը Հայաստանն է
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ՝ Բելառուսի Գրոդնո քաղաքում, կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհդրի նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավոր է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով իր գործընկերների հետ քննարկել է ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ծառայությունների միասնական շուկայի ձևավորմանը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Միջկառավարական նիստի ընթացքում ՀՀ վարչապետը առաջարկել է հաջորդ նիստը անցկացնել Հայաստանում, որին ի պատասխան ԵԱՏՄ երկների ներկայացուցիչները տվել են իրենց դրական պատասխանը: