Աջակցություն երիտասարդ ընտանիքներին
BlogՆարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արցախում բնակվող երիտասարդ ընտանիքների աջակցման ծրագիրը թևակոխել է գործնական փուլ: Այս ծրագրով ֆինանսական աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք ունեն 50 տոկոսով կառուցված շինություն:
Արցախի գյուղական բնակավայրերում ապրող18 ընտանիքներ արդեն իսկ ստացել են բնակարանաշինության համար դրամական աջակցություն: Դա ծրագրի առաջին փուլն է, որտեղ աջակցությունը կազմում է 3 մլն դրամ:
Ծրագիրը շարունակվելու է նաև գալիք տարիներին՝ ընդգրկելով տարեկան շուրջ 150 գյուղաբնակ ընտանիք: Այն նպաստելու է ոչ միայն երիտասարդ ընտանիքների ֆինանսական բեռի թեթևացմանը, այլ նաև բնակարանաշինության ոլորտի զարգացմանը: