Ռուբլին թանկանու՞մ է Մերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա Իսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Հրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա Իսրայելը hակամարտության սկզբից ի վեր Իրանի վրա ավելի քան 15,000 шրկ է նետել


Ահա, թե ինչպիսին էին «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը դպրոցական տարիներին. Նրանք անհավատալիորեն փոխվել են. ՖՈՏՈ

Life

Իննա Խոջամիրյան: Դերասանուհի Իննա Խոջամիրյանը դպրոցն ավարտել է 2012թ.-ին: Սովորել է Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում: Երկար ժամանակ չի անցել իր Վերջին զանգից, ու նա այսօրվա նման հիշում է օրն իր բոլոր մանրամասներով. «Ուզում էի ասել, որ ոչինչ չեմ հիշում, բայց… հիշում եմ անգամ բեմի վրա որ մասում էի կանգնած, ում կողքին, ում դիմաց…

Չեմ կարող հիշել՝ ինչ էի ասմունքում որպես հրաժեշտ, բայց կիթառի նվագակցություն կար, ես հուզված էի, կարծես դահլիճն էլ՝ ինձ հետ հավասար… Դեռահասությանս ամենաբուռն շրջանն էր: Ամենասիրառատ, ամենացավոտ, ամենաբեկումնային, ամենաանսպասելի, ամենա… Ինչպես և բոլոր դեռահասների կյանքում:

Որպես եզրափակում բոլորով Թաթայի «Վերջին զանգը» երգեցինք: Աննկարագրելի շատ եմ լաց եղել: Երևի ոչ թե նրա համար, որ չէի ուզում դպրոցն ավարտել, այլ չգիտեի՝ ինչ է սպասում մի մարդուկի այս մեծամեծ աշխարհում: Նույնիսկ չգիտեի՝ կընդունվեմ համալսարան թե ոչ. ոչ մի առարկա անհատապես, մասնագիտացված չէի պարապել (սեփական պնդմամբ ): Վերջին զանգից նոր կյանք սկսվեց բառացիորեն»:

Իննան մի քանի քաղաքում ու մի քանի դպրոցում է հասցրել սովորել, և բոլորը հավասարապես իրենն է համարում: Դերասանուհին չի կարողանում մտաբերել՝ վերջին անգամ երբ է եղել իր դպրոցում. «Իմ դպրոցները… Ցավոք, Լոռի կարողանում եմ միայն ոչ աշխատանքային օրերին մեկնել: Ամեն անգամ երկար կանգ եմ առնում մեկ Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան դպրոցի, մեկ Տաշիր քաղաքի N2 դպրոցի բակում: Ամենաթանկ, զավեշտալի ու անհեթեթ հիշողություններն են ինձ կապում նշածս երկու դպրոցների հետ: Ուզում եմ այցելել անպայման, կարոտել եմ բոլորին….»:

30-ից ավելի  գովասանագիր, պատվոգիր, շնորհակալագիր… Դերասանուհին մոլի գերազանցիկ է եղել, ասում է՝ հատուկ խնամքով մի մեծ թղթապանակում դեռ պահում է դրանք. իր ապագա ժառանգության անքակտելի մասն են լինելու:) Իննայի համար չկա առարկա, որը նա չսիրի. «Ամեն բան բացառապես մանկավարժի դիրքորոշումից, մատուցման ձևից և վերաբերմունքից է կախված:

Մի դպրոցում ֆիզիկայի գիտակ էի, մյուս դպրոցում անասելի թուլացա ինչ-ինչ պատճառներով, մյուս դպրոցում քիմիայի փորձերի մեծագույն երկրպագուն էի, մեկ ուրիշ դպրոցում քիմիայի դասերը դադարեցին ինձ ինչ-որ բան տալուց… Ամեն դեպքում ամենաշատը մաթեմատիկան և պատմությունն եմ սիրել: 11-րդ դասարանում կողքիս նստող դասընկերոջս հետ մրցույթի էինք դուրս գալիս, ով ավելի շատ խնդիր-վարժություն կլուծի, և ուսուցչի ստուգելուց հետո ով ավելի շատ ճիշտ պատասխաններ կունենա: Տարվա առաջին կեսին ավարտել էինք հանրահաշվի և երկրաչափության դասագրքերի բոլոր խնդիրները: Ուսուցչուհին մեզ համար ստիպված այլ ձեռնարկ էր բերում, դասարանն էլ սովորական հունով շարունակում էր սովորել»:

Իննան նաև պատմեց դպրոցական ամենվառ հիշողությունների մասին, որոնք իրեն ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում. «2 դպրոցական վառ հիշողություն ունեմ. 1-ը մասնակցությունն էր «Հայ ասպետ»-ին (մինչև կիսաեզրափակիչ հասանք), իսկ մյուսը՝ Հայրապետական թեմի կողմից կազմակերպված «Պատարագն աշակերտների շուրթերով» հանրապետական մրցույթը։ Հանրապետությունում առաջին տեղը գրավեցինք մեր փոքրիկ թիմով ու հայրապետական մրցանակի արժանացանք»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ տարիներ անց աշակերտական սեղանին կրկին հայտնվելը ամենաքաղցր վերապրումն է. «Ինչ էինք, ինչ դարձանք:)»

Բացի նրանից, որ Իննան տասը տարիների խենթություններն ու անհոգ օրերը հիշում է, չի մոռացել նաև առաջին սիրուն. «2-3 տարով մեծ տղա էր, մեր դասարանի դիմացն ընկած դասարանում էր սովորում (քիմիայի դասասենյակը ): Անունը Գարիկ էր: Հուսամ՝ լավ է, առողջ և երջանիկ»:

Համադասարանցիների մի մասի հետ դերասանուհին մինչև հիմա էլ  շփումը պահում է. «Դասընկերներիս մեջ արվեստի մարդիկ գրեթե չկան. մեծ մասը բնագիտական գծով շարունակեց ուսումը։ Ճնշող մասն աղջիկներ են. ոմանք արդեն բալիկ ունեն, ոմանք երկրում չեն, ոմանց հետ էլ պարբերաբար հանդիպում եմ: Մեկին էլ կորցրել եմ անդառնալիորեն… Ամռանը ավտովթարից մահացավ: Մեր՝ դասընկերներիս ամենացավոտ կորուստներից էր»:

Դերասանուհին շրջանավարտներին անթիվ մաղթանքներ ունի, միայն թե համապատասխան բառեր չի գտնում. «Սիրելի շրջանավարտ, շնորհավորում եմ քո նոր միջավայրի, նոր մարդկանց, նոր պայմանների և իսկապես բոլորովին նոր կյանքի ոտնամուտը: Հարթ ու կանաչ ճանապարհի, կապույտ երկնքի ու շատ ու շատ դրական ու լավ մաղթանքներից բացի՝ ուզում եմ քեզ ևս մի կարևոր բան մաղթել. այն պահից, երբ արցունքոտ աչքերով կգրկես քեզ նվիրած վերջին դպրոցական ծաղիկներն ու վերջին զանգդ կհնչի, նորովի սկսիր գնահատել ամեն մի օրդ, ժամդ, րոպեդ: Ժամանակն է գիտակցելու, որ ապրածդ ոչ մի վայրկյան հետ բերել չես կարողանալու: Տուր աշխարհին ու հայրենիքիդ քո մաքսիմալը և վերցրու կյանքից ու աշխարհից այն ամենն, ինչ կհասցնես: Եվ որն ամենակարևորն է, չմոռանաս ամենակարևորը՝ բոլոր պայմաններում, անկախ ամեն ինչից՝ սովորել, սովորել, սովորել»:

Հասմիկ Խոջյան: Հասմիկ Խոջյանն էլ է 2012 թվականի շրջանավարտ: Սովորել է Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 միջնակարգ դպրոցում. «Մինչև 5-րդ դասարան սովորել եմ Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: Վերջին զանգը գրեթե բոլորի կյանքում հուզումնառատ է լինում, սակայն ինձ համար այն իսկական տոն էր: Ուրախ էի, որ ավարտել եմ դպրոցը, ավարտել եմ կյանքի այդ շրջափուլը, քանի որ հստակ գիտեի, որ գնում եմ դեպի նոր կյանք, որտեղ ինձ սպասում էին նպատակներս ու երազանքներս»:

Հասմիկի Վերջին զանգը մյուսներից տարբերվել է ոչ սովորական ավտոշքերթով. «Մեքենաների սկզբից գնում էր փուչիներով զարդարված, հսկայական տրակտորը, հետո՝ հարսանեկան լիմուզինը, իսկ հետո՝ մյուս սովորական մեքենաները: Հետաքրքրությունը դրանց տարբերությունն էր և ահռելի, բայց գույնզգույն զարդարված տրակտորի դանդաղ ընթացքը»:

Դերասանուհին պահպանել է Վերջին զանգի բառացի նշանակությունը և դրանից հետո չի  եղել դպրոցում, չնայած անկեղծ խոստովանում է՝ կուզենար շրջել դասարաններով. «Կարող եմ ասել, որ լավ աշակերտ եմ եղել, սակայն ամբողջությամբ կլանված չեմ եղել դպրոցի դասերով, ունեցել եմ շատ այլ հետաքրքրություններ ու շատ ընկերներ: Ամենասիրելի առարկան ինձ համար թերևս գրականությունն է եղել»:

Հասմիկի խոսքով՝ թե՛ հանրակրթական և թե՛ երաժշտական դպրոցների բոլոր միջոցառումներին իր ներկայությունը պարտադիր էր. կա՛մ անմիջականորեն մասնակցում էր, կա՛մ վարում դրանք. «Դպրոցական ամենավառ հիշողություններս կապված են միջոցառումների հետ, որոնցից յուրաքանչյուրն իսկական տոն-իրադարձություն էր ինձ համար»:

Դասընկերներից միայն երկու-երեք հոգու հետ է Հասմիկը պահպանում շփումը: Նրա կարծիքով՝ դա բնական է, քանի որ, ամենայն հավանականությամբ, ամբողջ դասարանում միայն նրանց հետ է ունեցել որոշ ընդհանուր հետաքրքրություններ. «Իմ երկու դասարանի դասընկերներից միայն մեկն է ընդունվել Թատերական ինստիտուտ ու եղել է հենց իմ կուրսընկերուհին, սակայն ներկա պահին մասնագիտական այլ ուղղվածություն է ընտրել: Դասընկերներիս մեջ արվեստի այլ ճյուղեր ընտրած ընկերներ ունեմ»:

Տարիներ անց նորից աշակերտական սեղանին հայտնվելը բոլորովին էլ անսովոր չէ դերասանուհու համար. «Երբ գիտակցում ես մասնագիտությանդ կարևորությունը, արդեն միևնույն է դառնում՝ աշակերտական աթոռին նստած կլինես, թե, օրինակ, հիվանդանոցում՝ գլխավոր բժիշկի սեղանի մոտ: Իհարկե, ավելի հեշտ է, երբ արդեն անցել ես այդ ճանապարհը, բայց իմ ու իմ կերպարի պարագայում ես չեմ փորձում հիշել, թե ինչպիսին էի ես իմ դպրոցական տարիներին, որովհետև նախ՝ մենք շատ տարբեր ենք, և ամենակարևորը՝ չնայած որ ես դպրոցս ավարտել եմ ոչ վաղ անցյալում, սակայն ժամանակները շատ արագ են փոխվում, ավելի շատ հիմա ուսումնասիրում եմ այժմյան դպրոցականներին»:

Հասմիկի խոսքով՝ ինքը հավանաբար այն եզակիներից է, ով դպրոցում իր դասընկերներից ոչ մեկին չի սիրահարվել. «Դպրոցական տարիքում սեր ունեցել եմ, սակայն նա իմ դասարանից ու իմ դպրոցից չի եղել, բայց չեմ ասի, թե ով է եղել:)»

Դերասանուհին այս տարվա շրջանավարտներին ավելի քան բախտավոր է համարում, քանի որ նրանք կյանքի նոր շրջափուլ են մտնում արդեն նոր Հայաստանում. «Դա նշանակում է, որ բոլորս ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենանք մեր մասնագիտությանը, աշխատանքին ու, ընդհանրապես, կյանքին, լինենք ավելի աշխատասեր, անիմաստ ժամանակ չվատնենք ու վայելենք մեր ամեն օրն ու ժամը: Իսկ վերջում, ինչպես ընդունված է ասել, սիրելի շրջանավարտներ, բարի երթ ձեզ դեպի նոր, ավելի գունեղ ու հետաքրքիր կյանք»:

Շարունակությունը՝ այստեղ:

«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբՌուբլին թանկանու՞մ էՄերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼԴպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում էՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Հայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանԵրևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա Իսրայելը hակամարտության սկզբից ի վեր Իրանի վրա ավելի քան 15,000 шրկ է նետել Ով ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»Իրանում էuկալացիայի սկզբից ի վեր վնաuվել է 282 բժշկական օբյեկտ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանԱբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը Ռուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերՀայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Կրեմլում կարծում են, որ Թուրքիան կարող է ազդել Կիևի վրա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ԱՄՆ-ն Իրանից Հորմուզի հետ կապված «նվեր» է ստացել. Թրամփ Թմրանյութի դեպքով ձերբակալված պայմանագրային զինծառայողը փորձել է փախուստի դիմել Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ ՍավգուլյանՄեքենա hրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավnրվել է Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխnւժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան
Ամենադիտված