ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Դե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով ՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Բացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Թուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի


Դպրոցի մարզադաշտի տակ առանց թույլտվության երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցել

Հասարակություն

Կոմիտասի 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքն ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվեց հաստատված նախագծից ակնհայտ շեղումների պատճառով: Կառուցապատողը զավթել էր հարակից համայնքային հողատարածքները, այդ թվում՝ մայթը: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Տարբեր իրավախախտումների համար տվյալ կառուցապատողը 3 անգամ տուգանվել է մինչև 2.5 մլն դրամի չափով»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:

Դեռ այն ժամանակ կառուցապատողը պարտավորվեց սեփական ուժերով վերացնել թերություները: Աշխատանքները սկսվեցին, բայց անավարտ մնացին: Ավելին՝ տնտեսվարողը փորձում էր ընդլայնել իր գործունեությունը մայթի հաշվին: Քաղաքապետարանը ստիպված էր քայլեր ձեռնարկել սեփական միջոցներով:

«Մայթը նեղանում էր նախնական նախագծից ևս 3 մետրով և ինչի՞ համար, որ դիմացի մի քանի տնտեսվարողների համար ստեղծվեն ավելի հարմարավետ պայմաններ: Մենք ստիպված եղանք որոշում կայացնել և սկսեցինք զավթած տարածքը վերադարձնել, ապամոնտաժել երկաթե կոնստրուկցիաները և ազատել մոտ 3 մետր հատվածը, որը շուտով կբարեկարգենք»,-ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Առաջիկայում Երևան համայնքը դատական կարգով կառուցապատողից հետ կգանձի քանդման և բարեկարգման գումարները:

Արտաքնապես երևացող այս խնդիրների կողքին Կոմիտասի 15 շենքում բացահայտվեց ևս մեկ՝ այս անգամ խոշոր խախտում: Նույն կառուցապատողը շենքը սահմանազատող պարսպի ետևում՝ դպրոցի մարզադաշտի տակ, առանց որևէ իրավական հիմքի երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել:  

Դպրոցի աշխատակիցները շինարարության ընթացքին հետևել են, նկատել, որ ինչ-որ բան այն չէ, սակայն մանրամասներին չեն տիրապետում:

 «Արդեն իսկ նկատելի է, որ մարզադաշտն իր իրական չափերից ավելի փոքր է: Բացի այդ, մեր բակային տարածքն էլ նորակառույց շենքի աշխատակիցների կողմից օգտագործվում է որպես ավտոկայանատեղի»,- պատմում է դպրոցի տնտեսվար Ռոբերտ Աթաբեկյանը:

Օրերս քաղաքապետարանը ոստիկանությունից գրություն ստացավ այն մասին, որ Կոմիտասի պողոտայի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ձևակերպված ավարտական ակտի ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մաս) հարուցվել է քրեական գործ: Մանրամասները կպարզի նախաքննությունը:

«Քանի որ դպրոցը գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, նրանք կպատվիրեն չափագրումներ և կհստակեցվի ապօրինի տնօրինվող տարածքների իրական ծավալները: Հետագայում տարածքը կանցնի կոմիտեի հաշվեկշիռ, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչպե՞ս կտնօրինվի այն»,-նշում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:

«Երկու ձեռքով պատրաստ եմ աջակցել օրինական շինարարություն իրականացնողներին և կառուցապատողներին: Ներդրումների նկատմամբ բաց ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի զարկ տանք, սակայն, միայն օրենքի շրջանակում»,-նկատում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:

Այսօր Արաբկիրում շինարարական ամեն մի աշխատանք առանձին է հսկվում: Բացի այդ, շրջանի աշխատակազմը քայլեր է ձեռնարկում զավթած հանրային այլ տարածքները, հատկապես մայթերը բնակիչներին վերադարձնելու նպատակով:

Հաջորդ հասցեն հենց վարչական շրջանի շենքի հարակից այգին է: Այստեղ խնդիրը փոքր-ինչ այլ է:

«Թվով 10 տարածքներ տրամադրված են տարբեր տնտեսվարողների, և այդ 10 տարածքները գրեթե առանց բացառության չեն համապատասխանում փաստացի զբաղեցրած տարածքների չափերին: Կան անգամ տարածքներ, որ գերազանցում են նախատեսվածը մոտ 8 անգամ: Օրինակ, պայմանագրում նշված է 100-110 քմ, սակայն փաստացի չափագրումը ցույց է տալիս 800-900մ»,-նշում է Արամ Դանիելյանը:

Քաղաքային իշխանությունը մտադիր է նաև վերանայել հանգստի գոտիներում վարձակալությամբ տրամադրված տարածքների չափերը: «Հավասար պայմաններ՝ բոլորի համար» սկզբունքով էլ տարածքները կդրվեն վարձակալության թափանցիկ և մրցունակ աճուրդների՝ դրանց շուկայական արժեքներին համապատասխան:

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային
Ամենադիտված