Ադրբեջանում սնունդը թանկացել է
BlogԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Օգոստոս ամսին Ադրբեջանում միջին սպառողական զամբյուղի 30 տեսակի ապրանքներ թանկացել են 2,5%-ով:
Նախորդ ամիս 60%-ով թանկացել է լոլիկը, 33,3%-ով՝ կարտոֆիլը, իսկ ահա շաքարավազի գինը բարձրացել է 26,6% -ով:
Սոխը նախորդ ամիս ադրբեջանական շուկայում թանկացել է 25, իսկ կաղամբը ՝ 16,6%-ով: Գնաճից չեն խուսափել նաև մարգարինը (+18,2%), առաջին կարգի ալյուրը (+18,2%), ինչպես նաև վերմիշելը՝ 13,3%-ով:
Նախորդ ամիս թանկացումից չի խուսափել նաև կաթնամթերքը: Կարագի գինն աճել է 12,8%-ով, կեֆիրինը՝ 11,5, իսկ պանրի գինը բարձրացել է 2%-ով:
Ադրբեջանի համար միակ դրական լուրը հնդկաձավարի գնի իջեցումն էր, որին, սակայն, հաջորդեց ձվերի և արևածաղկի ձեթի թանկացումը:
Ադրբեջանի տնտեսության նման բացասական միտման գլխավոր մեղավորներից են թե՛ շուկայում առկա մենաշնորհը և թե՛ մի շարք ապրանքների ծավալների կրճատումը: