35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն, ապա ամեն հարցում հեղափոխություն արեք. Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկար է ստացվել, բայց կարդացեք։ Հետաքրքիր է.

Արտաքին քաղաքականության և տնտեսական հետևանքների վերաբերյալ իմ կարծիքը:

Վերլուծելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին ամիսներին կատարվող պրոցեսները՝ կարող ենք նկատել հետևյալը.

• Եվրամիությունը կարծես թե ողջունում է դատաիրավական համակարգում նախատեսվող փոփոխությունները, բայց և այդ նույն փոփոխություններին հակասող հայտարարություն է անում՝ նշելով, որ ամեն ինչ պետք է կատարվի Սահմանադրության և միջազգային կոնվենցիաների շրջանակում։ Չեմ կարծում, որ դատարաններ արգելափակելը բխում էր մեր Սահմանադրության կամ որևէ միջազգային կոնվենցիայի դրույթներից։ Իրականության մեջ Եվրամիությունը իրեն բնորոշ ձևով հասկացնում է, որ այս բարդակին դեմ է, բայց և չի այրում համագործակցության կամուրջները, քանզի Հայաստանը դիտարկում է որպես գերակա նպատակին հասնելու բաղադրիչ մաս՝ Եվրամիության Էներգետիկ անվտանգություն։ Այս հարցում դեռ շատ անելիք (քանդելիք) ունեն, դրա համար պետք է փշի-փշի անեն մեզ։ 
• Թուրքիա, Ադերբեջան, Վրաստան եռյակը պայմանավորվում է ավելացնել ռազմական ոլորտում համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման նպատակով։ Խոսքը գնում է նաև համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։ Սա ևս շատ վտանգավոր միտում է Հայաստանի համար։ Վրաստանը Հայաստանի Հանրապետության համար առանցքային կարևորություն ունի և այս պետության հետ մեր, կարծես թե, վատացող հարաբերությունները լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում
• Ֆրանսիայի տարբեր քաղաքներ չեղարկում են Արցախի քաղաքների հետ նախկինում կնքված "քույր քաղաքների" համաձայնագրերը։ Սա միանշանակ վկայում է դիվանագիտական աշխատանքի բացթողումների մասին
• Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են շատ բարդ և անկանխատեսելի վիճակում։ Մարդկանց թվում է, որ եթե ՌԴ Նախագահը հանդիպման ժամանակ ասում է, որ մեր հարաբերությունները լավ են, ապա ամեն ինչ լավ է։ Իսկ ի՞նչ էիք սպասում, որ Պուտինը հայտարարի, որ ամեն ինչ վատ է։ Դա երբեք չի արվում այդպես։ Ամեն ինչ չափելի է, ընդորում ոչ ռազմական համագործակցության շրջանակում։ Ռազմական համագործակցությունը լրիվ այլ ոլորտ է, որում նախևառաջ գնահատվում է բիզնեսի կոմպոնենտը։ Այսինքն զենքի վաճառքը գնահատել որպես համագործակցության բարձր աստիճան սխալ է։ Բացի դրանից, մենք ուզենք թե չուզենք հանդիսանում ենք Ռուսաստանի համար շատ կարևոր գործընկեր, որի տարածքում գործում է նաև Ռուսական ռազմական ստորաբաժանումներ։ Այս դեպքում լավ հարաբերությունները պետք է չափել տվյալ երկրից եկող ներդրումներով, և ինչը ևս շատ կարևոր է ռուսական պրո իշխանական մամուլի՝ Հայաստանի մասին հոդվածներով, որոնք շատ հստակ ներկայացնում են հարաբերությունների իրական պատկերը։ Հիշենք աղմկահարույց հայտարարությունը ռուսական հսկայի կողմից կառավարվող Հարավկովկասյան Երկաթգծերում մոտ 60 միլիոն դոլարի չարաշահումների մասին։ Այս հայտարարությունը արվեց Ռուսաստանում Պուտինի հետ հանդիպումից հետո, ինչը դիվանագիտական աշխարհում ուղղակի ապտակ էր ռուսական կողմին։ Ավելին, այդ հայտարարությունից հետո մինչ այսօր որևէ այլ բան այս հարցով չկա։ Եթե չեմ սխալվում այս պահին խոսքը գնում է մի քանի միլիոն դրամ հարկային տուգանքի մասին։ Այս շրջանում 15 դոլարով բարձրացավ բնական գազի գինը։ Իհարկե իշխանությունները պնդում են, որ սպառողների համար այն չի թանկանա։ Սակայն այստեղ ևս կա թյուր ըմբռնում։ Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս գնային տարբերությունը մեկ է ինչոր տեղից պետք է փոխհատուցվի։ Սա նշանակում է, որ ծախսերի կրճատման նպատակով, հնարավոր են բավականին լուրջ կրճատումներ ՀայՌուսԳազարդ - ում, ինչը ինքնաբերաբար կբերի գործազուրկների թվի աճին և կունենա նաև բացասական հետևանք տնտեսության վրա, քանզի գործազուրկ մնացած մարդիկ այլևս չեն ստանալու աշխատավարձ, ՊԵԿ-ը չի գանձելու եկամտահարկ և նախկինում այդ մարդկանց կողմից իրականացվող ծախսերը կզրոյանան։ Իհարկե կա երկրորդ տարբերակ՝ ներդրումների կտրուկ կրճատում, որը կրկին կբերի բավականին մեծ կորուստների տնտեսության համար։ Կարծում եմ, որ այս պարագայում իշխանությունները պետք է գնան ոչ պոպուլյար քայլի և բարձրացնեն գազի գինը, քանզի ցանկացած այլ լուծում բերելու է ավելի մեծ վնասներ։ Ցավով պետք է նշեմ, որ հարաբերությունները գտնվում են նորանկախ պատմության մեջ ամենացածր մակարդակում։ Ամեն ինչ բարդացնում է նաև ներկայիս իշխանության մեջ բավականին մեծ քանակի ռուսատյաց պաշտոնյաների առկայությունը։ Ինչ էլ իրենք հիմա ասեն, ռուսական կողմը շատ լավ տիրապետում է տեղեկություններին, թե ինչ էին վանկարկում այդ մարդիկ անցյալում։ Իրավիճակը ևս սրում է Սորոսի ներկայությունը Հայաստանում, որը միշտ աշխատել է Ռուսաստանին դեմ և չի բացառվում, որ անում է նույնը ՀայաստաՆում հենց այս պահին։ Այնուամենայնիվ հույս ունեմ, որ հետևողական ճիշտ քայլերի դեպքում հնարավոր կլինի վերականգնել հարաբերությունների հին մակարդակը։ 
• Իրանի հետ հարաբերությունները բաժակաճառերից այն կողմ դեռ առաջ չեն անցնում։
• ԱՄՆ-ի հետ նույնպես որևէ ակներև օրակարգ չի ուրվագծվում։ 
Այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, որում Հայաստանը որպես երկիր չունի, կամ ցույց չի տալիս իր արտաքին քաղաքական վեկտորը, այլ ավելի շատ իրականացնում է պահի թելանդրանքի ներքո որոշումներ, ինչը դարձնում է մեզ որպես երկիր անկանխատեսելի։ 
Աշխատել է պետք, այլ ոչ թե զբաղվել ներքին թշնամիներ ման գալով։ Հայաստանում թշնամի չկա, կա այլակարծություն, որը բնական է»։

Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
Ամենադիտված