Մանկապարտեզներում, դպրոցներում սննդի անվտանգության պահպանումը պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում
BlogԼալա Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Մանկապարտեզներում, դպրոցներում սննդի անվտանգության պահպանումը պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում: Վերջին մեկ տարվա ընթացքում մանկապարտեզներում տեղի ունեցած մասսայական թունավորումներն ապացուցում են հակառակը, հարցը ոլորտի պատասխանատուների կողմից բարձիթողի վիճակում է:
Ես անընդհատ իմ երեխային հորդորում եմ դպրոցում հոթ դոգ չուտի, պիցա չառնի, իսկ սկզբում ասում էի, դպրոցի բուլկին ու խաչապուրին ինձ դուր է գալիս, երկու հատ առ, մեկն էլ բեր ես ուտեմ, այդպես մի երկու ամիս համ ժամկետներն էի ստուգում, համ թարմությունը:
Բայց...
Ես որպես՝ ծնող ու երևի իմ նման շատերն էլ, ուզում են վստահ լինեն, որ իրենց երեխաները մանկապարտեզում, դպրոցում ուտելու են անվտանգ սնունդ:
Ցավոք, տեղի ունեցող վերջին դեպքերը ոչ միայն վստահություն չեն ներշնչում, այլև ավելի զգուշավոր ու կասկածամիտ են դարձնում: