«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում Ղազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը


Ձեր ձկնկիթը նեխած է, պարոն Ալիև

Արման Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Եվ այսպես. երեկ Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանի իշխանությունների վարած հակաժողովրդավարական քաղաքականությանն արժանի և խիստ գնահատական տվեց՝ ընդունելով դատապարտող բանաձև: 

Փաստորեն, տխրահռչակ «ձկնկիթային դիվանագիտության» կամ նավթադոլարային կաշառման ադրբեջանական գործելակերպը միշտ չէ, որ «մութ տեղը լույս է տալիս»: Եվրոպական խորհրդարանը, պատկերավոր ասած՝ դեղնակարմիր քարտ ցույց տվեց Ադրբեջանի ղեկավարությանը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ: Եվրախորհրդարանի նիստում ծավալված բավականին սուր քննարկումից հետո, պատգամավորների ձայների 365 «կողմ», 202 «դեմ» և 72 «ձեռնպահ» հարաբերակցությամբ, ի վերջո ընդունվեց Ադրբեջանին վերաբերող բանաձևօ, որի յուրաքանչյուր դրույթ ինքնին բավական է՝ տվյալ երկրի քաղաքական պատասխանատուների նկատմամբ որոշակի սակցիաներ կիրառելու համար: Իսկ այստեղ մի ամբողջ մարգարտաշար է: Եվ էլի, թե տրված ձևակերպումների շարքը, թե դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած, պարզորոշ մատնանշում են, որ գործ ունենք ընդգծված բռնատիրական կարգերով պետական կազմավորման ու դրա գլուխ կանգնած բռնապետի հետ: 

Ալիևյան կլանն, անտարակույս, այս դեպքում էլ է փորձել «յուղել» եվրոպական տարբեր գործիչների, որպեսզի նրանք խոչընդոտեն աննպաստ բանաձևի ընդունմանը: Դրա պարզ վկայությունը կարելի է համարել թեկուզ այն, որ ինչպես հաղորդել էր Եվրոպական խորհրդարանի նիստին տեղում հետևող panorama.am-ի թղթակիցը, ռումինացի պատգամավոր Քրիստիան Դան Պրեդայի գլխավորությամբ, մի խումբ պատգամավորներ ստանձնել էին Ադրբեջանի ու, հասկանալի է՝ Ալիևի պաշտպանի դերը: Սակայն ի վերջո, տապալվել է նրանց մղումը՝ օրակարգից հանել տվյալ բանաձևի քվեարկության հարցը: 
Իսկ այն, թե ադրբեջանական իշխանությունները, իրենց հիշյալ «դիվանագիտության» հանգույն, որքան լուրջ միջոցներ էին ներդրել ու ջանքեր գործադրել, կարելի է պատկերացնել թեկուզ այն փաստից, որ բանաձևն օրակարգից հանելու դիրք էր գրավել նաև Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը: Ի դեպ, բավականին լպրծուն մոտեցմամբ, թե՝ որևէ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանը պետք է խստորեն քննադատվի՝ մարդու իրավունքների խախտումների համար, բայց… բանաձևը պետք է հանել օրակարգից, իբր այն հանձնաժողովներում մի հատ էլ քննարկելու համար: Բայց, թերևս հաշվարկը ճիշտ չէին արել, քանզի գործընթացը տորպեդահարելու այդ ակնհայտ փորձերը հակառակ ռեակցիա հարուցեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից շատերի մոտ, ինչն էլ, ի դեպ, արձանագրվեց քվեարկության արդյունքներով: 

Ամեն դեպքում, էականը բուն բանաձևի դրույթներն են, որոնցից մի քանի առավել ուշագրավներն առանձնացնենք: Մասնավորապես, նախ ընդգծված է, որ վերջին տարիներին Ադրբեջանում շարունակաբար վատացել է վիճակը՝ մարդու իրավունքների առումով, աճել է հասարակական կազմակերպությունների ղեկավարների, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ահաբեկումները, հալածանքները և քրեական հետապնդման պրակտիկան: 

Ամենից հետաքրքիր արձանագրումներից մեկն այն է, որ Ադրբեջանում վերջին 10 տարիներին տեղի է ունեցել ժողովրդավարական կառավարման ամենամեծ անկումը Եվրասիայի ամբողջ տարածքում:
Բավականին տպավորիչ է բանաձի այն ձևակերպումը, որ Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում առաջիկա նոյեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություներին, քանի որ գտնում է, որ « հիմքեր չկան՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար»: Սա ուղղակիորեն քաղաքական, ըստ որում՝ միջազգային քաղաքական ապտակ է: 

Եվրոպական խորհրդարանը, հասկանալի է, լուրջ մտահոգություն է արտահայտել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի շարունակական վատթարացման համար, և կոչ է արել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, իրավապաշտպաներին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Ու բանաձևում բավականին երկար ու տպավորիչ անվանացանկ է նշվել: 

Եվրոպական խորհրդարանը բանաձևով նաև խստորեն դատապարտում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ աննախադեպ հալածանքները, Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերջ դնել կառավարությանը քննադատող լրագրողների և իրավապաշտպանների ընտրովի քրեական հետապնդումներին և ձերբակալություններին: Նաև՝ կոչ է անում Ադրբեջանին հարգել և իրականացնել Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները:
Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակական գործողությունները, որոնք նպատակաուղղված են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության խմբերի, երիտասարդ ակտիվիստների և մտավորականների շփումները սանձելուն:

Արտաքին քաղաքական առումով կան բավականին ծանր գնահատականներ ու ձևակերպումներ: Մասնավորապես Եվրոպական խորհրդարանի բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի հետ ստրատեգիական գործընկերության համաձայնագիրը պետք է անմիջապես կասեցվի, քանի դեռ տվյալ երկրի կառավարությունը կոնկրետ քայլեր չի կատարել մարդու համընդհանուր իրավունքների հարգման առումով:
Մյուսն կետն ավելի ծանր է, քանզի Եվրամիության պաշտոնյաներին կոչ է արվում, ուշադրություն, մանրամասն հետաքննություն անցկացնել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքների հետ կապված, որոնք բացահայտվել են հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի կողմից: Ավելին՝ կոչ է րվում Եվրամիության խորհրդին՝ թիրախային սանկցիաներ և վիզային արգելքներ սահմանել բոլոր քաղաքական գործիչների, պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, ովքեր ներգրավված են քաղաքական հետապնդումների մեջ:
Հետաքրքրական է նաև այն կետը, որով Եվրախորհրդարանը վերահաստատում է իր որոշումը՝ Ադրբեջան ուղարկել Եվրոպական խորհրդարանի պատվիրակություն և ընդգծում է դա հնարավորինս արագ անելը, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկվեն այնպիսի հրատապ հարցեր, «ինչպիսիք են մարդու իրավունքները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»:

Շատ հետաքրքիր է այստեղ Արցախի հիշատակումը: Մեզ մնում է հուսալ, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները չեն ընկնի այն հիմար ծուղակը, որ շարունակ հրամցնում է ալիևյան վարչակազմը, թե Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը վատ է, որովհետև Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ և այդպես շարունակ: Եթե խիստ հակիրճ, ապա արժե նկատել ու նույն եվրոպական գործիչներին մեկ անգամ ևս ցույց տալ, որ թեկուզ չճանաչված, բայց ինքնիշխան Արցախին նույն այդ հակամարտության կարգավորված չլինելն ու, ավելին, ադրբեջանական հակահայ վարչակազմի շարունակական ագրեսիվ գործողությունները ոչ մի կերպ չեն խանգարել եվրոպական մոդելին հնարավորինս համահունչ ժողովրդավարական զարգացում արձանագրելու հարցում: 
Վերադառնալով բուն բանաձևի սպանիչ գնահատականներին, կարելի է նշել, որ Եվրոպան դինաստիական բռնապետ Ալիևի երեսին վերջապես նետեց. « Your caviar is rotten, mister Aliev!» (բառացի՝ ձեր ձկնկիթը նեխած է, պրն Ալիև): 
Բայց այս ամենի հետ մեկտեղ ուշագրավ են նաև այն աշխարհաքաղաքական հետաքրքրություններն ու գլոբալ զարգացումները, որոնք «բացեցին» Եվրոպական խորհրդարանի աչքերն ,ու վերջապես նրանք տեսան այն, ինչը ոչ միայն հայտնի էր, այլև հնարավոր չէր թաքցնել Բաքվում անցկացված ցուցադրական ու ձևական միջոցառումների՝ «Եվրոպական առաջին օլիմպիադայի» կամ «Եվրատեսիլի» շղարշի տակ: Իսկ թե ինչո՞ւ Եվրոպայում հատկապես հիմա տեսան ու հիշեցին, որ Ալիևը բռնապետ է, արդեն այլ անդրադարձի նյութ է:

Առայժմ արձանագրենք. հակառակորդը արտաքին-քաղաքական ծանր հարված է ստացել, և մեզ մնում է կարողանալ խելամտորեն օգտվել իրավիճակից ու օգնել եվրոպական գործիչներին, որ առնվազն ամրագրեն ակնհայտ ճշմարտությունը. դե ֆակտո անկախ ու ժողովրդավարության աստիճանով նույնպես լեռնային, այսինքն՝ անհամեմատելի առաջ գնացած Արցախը չի կարող ու չպետք է Ադրբեջանի նման բռնատիրական հասարակարգի ու պետական կազմավորման հետ թեկուզ 3 ժամով ինչ-որ ճանապարհ անցնի: Ավելի ճիշտ, միակ «ճանապարհը», որ կարող է անցնել՝ Արցախի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումն է:

«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված