ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու նպատակով
BlogԱնահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ընթացքում միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվել է ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան դյուրացնելու ուղղությամբ նախատեսվող եւ իրականացվող քայլերի մասին և հանձնարարել ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը ՀՀ ապահովելու հարցը: «Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա ՌԴ շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան ՀՀ, ինչը կնպաստի տնտեսության ակտիվությանը և զբոսաշրջության զարգացմանը: Հանձնարարում եմ, որ այս հարցով լրջորեն զբաղվեք և բանակցեք», նշել է վարչապետը: