Վլադիմիր Գասպարյանի խիստ, անզիջում կերպարը թվացյալ է, իրականում նա զգայուն է, զգացմունքային
BlogԱննա Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վլադիմիր Գասպարյանի խիստ, անզիջում կերպարը թվացյալ է, առերևույթ։ Իրականում նա զգայուն է, զգացմունքային։ Նրա խոսքն ու կերպարը զերծ են պաթետիզմից, գեներալը երբեք չի արտաբերում հայրենասիրություն բառը, քանի որ նրա հայրենասիրությունն առաջին հերթին դրսևորվում է մարդասիրության մեջ։ «Հայրենիքը «սիրելը» դժվար չէ, մանավանդ, եթե ամբիոնի մոտ ես, ու ծափեր ստանալու համար մի քանի բարձրագոչ բառերն ու սրտաճմլիկ խոսքերն էլ բավական են։ Նույնքան հեշտ է «սիրել» նաև ազգն ու ժողովրդին։ Դժվարը մարդուն սիրելն է, կոնկրե՛տ մարդու` նրա ցավը հասկանալով, կիսելով, օգնելով, աջակցելով»։ Թե քանի մարդու է աջակցել Վլադիմիր Գասպարյանը, դժվար է ասել, մանավանդ` ինքը լռում է այդ մասին։ «Ես ուժեղ եմ, որովհետև գիտեմ ուժի ակունքը` Սերը, Գթասրտությունը, Ազնվությունը, Արդարությունը, Կամքն ու Աստվածահաճո գործերը»։
Սիրով ու արդարությամբ լեցուն` Վլադիմիր Գասպարյանի կյանքի տարիներն արդեն կենսագրություն են։ Շնորհավորելով նրան հոբելյանի առթիվ՝ մաղթում ենք, որ նրա հետագա կյանքը լինի նույնքա՛ն վաստակաշատ, նշանավորվի հայրենաշեն ձեռնարկներով ու երևելի ձեռքբերումներով։