Թուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը


Լաբորատոր ստուգման են ենթարկվել «Աթենք», «Բիելլա» և «Բեկոն» ընկերությունների եփած երշիկները

Հասարակություն

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Orer.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել երշիկեղենի շուկան: Հերթական անգամ լաբորատոր ստուգման ենք ներկայացրել տարբեր ընկերությունների կողմից արտադրվող եփած երշիկի մի քանի տեսակ:

Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել «Աթենք» ընկերության «Բժշկական», «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» և «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի եփած երշիկները, որպեսի պարզենք, թե դրանց մեջ որքա՞ն է կազմում նատրիումի նիտրիտի քանակությունը:

Տեղեկացնենք նաև, որ սննդային հավելումների մասին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն երշիկի 1 կիլոգրամի մեջ նատրիումի նիտրիտի քանակությունը, որը մակնշման ժամանակ նշվում է E 250, չպետք է գերազանցի 50 միլիգրամը:

ՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում իրականացված լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել է, որ «Աթենք» ընկերության «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նատրիումի նիտրիտի պարունակությունը 1 կիլոգրամի հաշվարկով կազմել է 37 միլիգրամ: «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի 1 կիլոգրամի մեջ այն կազմել է 40 միլիգրամ, իսկ «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նիտրիտի պարունակությունը եղել է 21 միլիգրամ:

Փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ամենաշատ նատրիումի նիտրիտ պարունակում են «Աթենք» ընկերության «Բժշկական» և «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի եփած երշիկները, որը համարվում է բավական բարձր ցուցանիշ, քանի որ մոտ է թույլատրելի շեմին և ռիսկային է առողջության համար:

ՀԱԲԼԿ ՊՈԱԿ-ի քիմիական հետազոտությունների բաժնի գլխավոր մասնագետ Նելլի Դանիելյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված երշիկների 1 կգ-ի մեջ նատրիումի նիտրիտի պարունակության տարբերությունը արտադրող ընկերության կողմից է սահմանվում:

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ կանոնակարգերին, ապա միայն թույլատրելի վերին շեմն է սահմանվում: Թույլատրելի ներքևի շեմ գոյություն չունի: Նատրիումի նիտրիտը թեև համարվում է սննդային հավելում, սակայն մակնշման ժամանակ չի նշվում դրա քանակությունը: Ուստի սովորական սպառողը չի կարող հասկանալ, թե իրականում ո՞ր տեսակի երշիկի մեջ ինչքա՞ն է այդ նյութի պարունակությունը»,- ասաց Ն. Դանիելյանը:

Մասնագետը խորհուրդ տվեց արտաքին տեսքից նատրիումի նիտրիտի քանակի մասին որոշակի պատկերացում կազմելու համար ուշադրություն դարձնել երշիկի գույնին: Որքան վառ է եփած երշիկի կարմիր երանգը, այնքան նատրիումի նիտրիտ կոչվող քիմիական նյութի պարունակությունը շատ է:

«Նատրիումի նիտրիտը համարվում է նաև գույնի ֆիքսատոր: Այդ է պատճառը, որ այն հիմնականում եփած երշիկների մեջ է օգտագործվում: Եփելու ընթացքում միսը կորցնում է իր վառ կարմիր գույնը: Ուստի այն ավելացնում են, որպեսզի երշիկը մսի գույնը պահպանի»,- ասաց Ն. Դանիելյանը:

Մասնագետը խորհուրդ տվեց նաև երշիկ գնելուց առաջ սկզբում ուշադրություն դարձնել մակնշմանը: Եթե նշված է E 250, դրանից հետո, հարկավոր է երշիկի գույնին նայել:

Նշենք նաև, որ նատրիումի նիտրիտը օրգանիզմում կուտակվելու հատկություն չունի, քանի որ լավ լուծվում է ջրային միջավայրում, իսկ թթվային միջավայրի պայմաններում վերածվում է նիտրոզոամինի, որը օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի և համարվում է քաղցկեղածին նյութ:

«Մարդու օրգանիզմը ջրային միջավայր է, ուստի նատրիումի նիտրիտն անմիջապես լուծվում է և ներծծվում օրգանիզմում: Բայց եթե նատրիումի նիտրիտը հասցնի քիմիական ռեակցիայի մեջ մտնել թթուների հետ, ապա կվերածվի նիտրոզոամինների, այսինքն՝ կփոխի իր կազմը: Օրգանիզմը նիտրոզոամիններից մաքրելու կամ դրա ազդեցությունը չեզոքացնելու համար հարկավոր է հիմնային աղեր պարունակող հեղուկներ կամ սնունդ օգտագործել: Օրինակ՝ սոդայաջուրը»,- ասաց Ն. Դանիելյանը:

Մենք շարունակում ենք ուսումնասիրել երշիկի շուկան և ժամանակ առ ժամանակ կներկայացնենք մյուս ապրանքատեսակների փորձաքննության արդյունքները: Լաբորատոր փորձաքննության ենթարկելուց բացի, առաջիկայում կներկայացնենք նաև երշիկեղենի արտադրության մեջ օգտագործվող հավելանյութերի, ինչպես նաև փորձաքննության ենթարկված նմուշների արդյունքների մասին ոլորտի այլ փորձագետների կարծիքը:

 

Արմինե Գրիգորյան

Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցում
Ամենադիտված