Ո՞վ է պատասխան տալու օգնականին վարկաբեկելու համար
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արփինե Հովհաննիսյանը «եքա» նախարարության ղեկավար է նշանակվել, բայց ոչ մեկ չի խոսում ադարադատության համակարգը կարգի բերելու վերաբերյալ նորանշանակ նախարարի դիրքորոշումից կամ մտադրություններից:
Չգիտես ինչի՞ բոլորը քննարկում են նախարարի ինչ-որ օգնականի աշխատանքից հեռացվելը: Ու դեռ չեմ ասում, որ օգնականի հեռացումը հայտնի է միայն «որոշ աղբյուրների», իսկ ամբողջ ցանցը, անանուն աղբյուրների վրա հղում կատարելով արդեն հատորյակներ է գրում այն մասին, թե ինչքան վատ բան է տեղի ունեցել:
Սա դեգրադացիայի հստակ ազդանշան է, այլ բան ուղղակի դժվար է ասել: Սկզբում նսեմացրեցին հեռացված (հեռացած) օգնականին, ով հանրության լայն շրջանակներին հայտնի չէ առհասարակ թե ով է, իսկ հետո նրան սկսեցին քննարկել որպես «զոհ», ով «չար» նախարարուհու «ձեռքով էր գնացել»:
Ո՞վ է պատասխան տալու նախարարի նախկին օգնականին մերկապարուհու (Վարդայի) հետ համեմատելու ու արժանապատվությունը նսեմացնելու համար, ո՞վ է պատասխան տալու անանուն աղբյուրների հիման վրա հրապարակված անլուրջ պատմությունները նորանշանակ նախարարի վզին փաթաթելու համար: Պարզ է՝ ոչ մեկ:
Ժամանակն է լուրջ գործերով զբաղվել: Սթափվեք: