Արդարադատության նախարարության մամլո ծառայության ղեկավարը հերքում է նախարարության աշխատակցի` հագուկապի պատճառով աշխատանքից ազատվելու մասին լուրերը
Ուշադրության կենտրոնումԼուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ անհեթեթ են այն խոսակցությունները, որ Արդարադատության նախարարության աշխատակից Մերի Գևորգյանն աշխատանքից ազատվել է հագուկապի պատճառով: Նա իրականացրել է նախկին նախարարի օգնականի գործառույթները, իսկ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: