Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Բացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Թուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել


Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն (ֆոտո)

Հասարակություն

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին:

Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: Նշվել է, որ մթերումներն իրականացվում են Իջևանի հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից և սպիրտային հումքն ամբողջությամբ տեղական է: Նախորդ տարվա ընթացքում գործարանն արտադրել է 1,5 մլն շիշ կոնյակ, գինի և օղի, 140 հազար տարա պահածո: Քայլեր են իրականացվում նաև նոր ներդրումներ իրականացնելու և  առկա 100 աշխատատեղերն ավելացնելու ուղղությամբ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ենոքավանի «Լաստիվեր ռեզորթ» նորակառույց հյուրանոցային համալիր: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է այստեղ հանգստի համար ստեղծված պայմաններին: Նշվել է, որ համալիրի կառուցման շինաշխատանքները տևել են երեք տարի, իսկ ներդրումների ծավալը կազմել է 2 մլն դոլար:

Այնուհետև վարչապետը եղել է Դիլիջանի գարեջրի գործարանում: Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ գործարանը սկսել է աշխատանքները մեկ տարի առաջ և կատարված ներդրումների ծավալը հասնում է 5 մլն դոլարի: Ժամանակակից հոսքագծերով համալրված գործարանում աշխատում է 120 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 90 հազար դրամ: Նշվել է, որ արտադրված գարեջրի մի մասն իրացվում է տեղական, իսկ մյուսը՝ ռուսական շուկաներում: Գործարանի ղեկավարները նախատեսում են ընդլայնել արտադրական հզորությունները, ինչը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ 40-60 նոր աշխատատեղ: 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի երկրում գործարարությունը զարգանա, ընկերություններն իրականացնեն ընդլայնման ծրագրեր: Կառավարության ղեկավարի խոսքով՝  գործադիրն իր քաղաքականությամբ, այդ թվում՝ հարկային վարչարարությամբ, խրախուսելու է  արտադրական ընկերություններին, նպաստելու է նրանց առաջընթացին, որպեսզի երկրում ստեղծվեն նորանոր աշխատատեղեր և պետությանը վճարեն հարկեր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսուհետ բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից և պետք է մտածեն միայն զարգանալու ուղղությամբ: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի մեր երկրից արտահանման ծավալների ավելացմանը:

Վարչապետն այցելել է նաև Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն: Տեղեկացվել է, որ այն հագեցված է ժամանակակից սարքավորումներով և այստեղ մատուցվում են բժշկական այնպիսի որակյալ ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացիներին բուժման նպատակով այլևս չուղևորվել Երևան: Դրան նպաստում է նաև գնային քաղաքականությունը: Նշվել է նաև, որ ԲԿ-ի ծառայություններից օգտվում են նաև Սևանի, Իջևանի, Վանաձորի և հարակից այլ համայնքների բնակիչները:  Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջաններում նման բժշկական հաստատությունների առկայությունն ու ընդգծել, որ առողջապահության ոլորտը գտնվելու է գործադիրի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, վարչապետը կարևորել է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումն ու այդ ուղղությամբ քայլերի իրականացումը:

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Ամենադիտված