Արհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե


Ինչ դերով է Ալեքսանդր Բաբասյանը ներկայանալու «Պատվից առավել» սերիալում

Շուրջ մեկ տարվա դադարից հետո Ալեքսանդր Բաբասյանը կրկին նկարահանվում է սերիալում: Նա ընդգրկվել է Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստանովելի դերասանական կազմում: Թե ինչ կերպարով է հանդես գալիս, ինչպես է անցել նկարահանման առաջին օրը, պատմում է Ալեքսանդրը : Ներկայացնում ենք նաեւ դերասանի մասնակցությամբ առաջին տեսարանի նկարահանման լուսանկարները:

«Որոշել էի գոնե երկու տարի դադար վերցնել, որովհետեւ գուցե շատերը գիտեն՝ մի քանի բիզնես ունեմ, որոնք շատ ժամանակ են խլում ինձնից: Նույնիսկ այնքան շատ, որ երբեմն չեմ հասցնում ժամանակս ընտանիքիս, տղայիս, ընկերներիս տրամադրել: Հիմնականում դա է ստիպել, որ այս մեկ տարվա ընթացքում հրաժարվեմ գլխավոր մի քանի դերից, ինչի համար, իհարկե, չեմ փոշմանել»,-ասել է դերասանը:

Ալեքսանդր Բաբասյանը նկարահանվում է «Պատվից առավել» սերիալում


Նրա խոսքով՝ Ելենա Արշակյանի առաջարկը երեք կարեւոր պատճառով է ընդունել. «Առաջինը, որ շատ լավ եւ հզոր կերպարով եմ ներկայանալու: Երկրորդը՝ հիմնական կերպարը չէ, հետեւաբար, այնքան էլ շատ ժամանակ չի խլի, եւ ես կկարողանամ սիրելի աշխատանքը զուգահեռել մյուս գործերի հետ: Իսկ երրորդ պատճառը Ելենա Արշակյանն է, նրա առաջարկները ոչ մի կերպ չեմ կարողանում մերժել, երկար տարիներ է՝ աշխատում եմ նրա թիմի հետ, եւ մեր ստեղծած նախագծերը միշտ շատ լավ ցուցանիշներ են ունենում»:

Այս ամենից բացի, ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ դերասանը նախ եւ առաջ ծանոթանում է սցենարին.«Ոչ մի անգամ չի եղել, որ առանց սցենարը կարդալու համաձայնեմ նկարահանվել որեւէ նախագծում: Եթե ինձ դուր չեկավ, ոչինչ չի կարող ստիպել նկարահանվել: Երկար զրուցել ենք Ելենայի հետ, նա ինձ բացատրել է կերպարի առանձնահատկությունները, երկար-բարակ քննարկումներից հետո համաձայնության ենք եկել»:

Ելենա Աշրակյանը եւ Ալեքսանդր Բաբասյանը


Ալեքսանդրը հանդես է գալու Թաթուլի կերպարով, ով Սուրեն Փահլեւանյանի մարմնավորած հերոսի եղբայրն է.«Նմանատիպ դերով հանդես չեմ եկել: Արդար մարդու կերպար է, ապրում է կարգ ու կանոնով, ամեն ինչ հավասարազոր է պատկերացնում, այսինքն՝ ցավին ցավ, ուրախությանը՝ ուրախություն: Սերիալի դերասանական ամբողջ կազմի հետ կապ է ունենալու, ամեն ինչ դնելու է արդար նոտայի վրա: Հաճույք եմ ստանում նկարահանման ընթացքից: Բազմիցս ասել եմ, որ հաճույք եմ ստանում հայտնի լինելուց, իսկ ֆինանսականը երկրորդական է այստեղ: Ցավում եմ, որ դերասանի աշխատավարձով չեմ կարող ապրել այնպես, ինչպես ուզում եմ»,-նշել է նա եւ հավելել.«Սիրում եմ տարբերվել կերպարային եւ դերասանական խաղով: Աշխատում եմ ամեն մանրուքի վրա՝ լինի հագուստ, բառ, թե տեսք կամ միմիկա: Չեմ պատկանում այն դերասաններին ու նաեւ չեմ սիրում նրանց, ովքեր մի սերիալում մազերն աջ են սանրում, մյուսում՝ ձախ, կամ հագնում են նույն հագուստի այլ գույնը: Նոր բան, նոր էմոցիա չեն տալիս, բայց ասում են՝ նոր ֆիլմում են խաղում: Այս սերիալում ե՛ւ արտաքին տեսքով եմ տարբերվելու, ե՛ւ խաղով, ու նաեւ վստահ եմ՝ հեռուստադիտողը կսիրի»:

Անդրադառնալով նկարահանման առաջին օրվան՝ դերասանն ասել է.«Փոքր-ինչ անհանգիստ էի: Մոտ մեկ տարվա դադարից հետո մի փոքր դժվար էր ու նաեւ հետաքրքիր, որովհետեւ երբ դերասանը հանգստանում է, ավելի մեծ ներուժով է նկարահանման հրապարակ գալիս, ինչը պարտադիր է: Այն դերասանները, որ անդադար նկարվում են, չեն կարող նոր բան տալ հեռուստադիտողին: Նորովի ներկայանալու համար հանգիստը պարտադիր է»:

«Պատվից առավել» սերիալի նկարահանումներին


Ալեքսանդրի հետ առաջին օրը նկարահանման հրապարակում է եղել նաեւ Ելենա Արշակյանը, ով այս նախագծում ներկայանում է որպես պրոդյուսեր.«Չեմ ուզում որեւէ ռեժիսորի նեղացնել, բայց այն, ինչ Ելենան ինձ տալիս է նկարահանման հրապարակում, շատ եմ կարեւորում: Նա էլ գիտի, թե ինչ կարող է տալ, դրա համար առաջին օրը պատիվ ունեցա աշխատելու իր հետ: Շատ մեծ կարոտով եմ աշխատել, փորձել եմ ամեն ինչ անել, որ նորովի ու «բում»-ով ներկայանամ»:

Նա ավելացրել է նաեւ, որ այս ընթացքում երկու անգամ ինստագրամյան հարցում է արել՝ փորձելով հասկանալ՝ արդյոք հեռուստադիտողն իրեն սպասում է.«Այնքան նամակներ եմ ստացել… Հասկացա, որ պարտավոր եմ նկարահանվել ոչ միայն իմ հաճույքի, հույզերի համար, այլ այն մարդկանց, ովքեր նայում եւ գնահատում են այն, ինչ ես անում եմ էկրանին: Իսկ ես շատ բան եմ անում. ամեն մի ժեստի վրա եմ աշխատում, ամեն հայացքի, հագուստի ամեն ծալվածքի վրա, ինչպես անել, որ կերպարն ավելի իրական լինի, ոչ մեկի համար ծիծաղելի չլինի: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ թափ տվեցին եւ պահանջեցին, որ նորից խաղամ»:

Առավել մանրամասն կարդացեք՝ այստեղ

Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով
Ամենադիտված