ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի


Կյանքի համար հավերժ պայքարի ու անցած ժամանակի մասին. Անելյա Գուբրյան

Life

Շարունակում ենք մեր ընթերցողներին ներկայացնել հայ հայտնիների նախընտրած ֆիլմերի թոփ-հնգյակները, որով էլ փորձում ենք օգնել կողմնորոշվել՝ ինչ ֆիլմ կարելի է դիտել հանգստյան ժամերին: Այսօրվա մեր հերոսուհին «Էլենի օրագիրը 2» սերիալի Անիին մարմնավորող Անելյա Գուբրյանն է, որի ընտրած ֆիլմացանկն այնքան հետաքրքիր է, իսկ մեկնաբանություններն՝ այնքան բովանդակալից, որ ինքս անպայման աշխատանքից հետո պատրաստվում եմ հետեւել նրա խորհուրդներին:

Դե, ինչ, սկսենք.

Նախ նշենք, որ դերասանուհին շատ է սիրում ֆիլմեր դիտել: Դա նկատվեց նաեւ նրա՝ սիրելի ֆիլմերի նկարագրություններից.

«Սիրում եմ ֆիլմեր դիտել, բայց չեմ սիրում զուր վատնել ժամանակս: Երեւի՝ դա է պատճառը, որ որեւիցե ֆիլմ դիտելուց առաջ կարդում եմ դրա մասին կարծիքները, ուշադրություն եմ դարձնում դերասանական կազմին եւ մի փոքր ծանոթանում բովանդակությանը»,-ասում է դերասանուհին:

Խոսելով նախընտրած դերասանների մասին՝ հավելում է.

«Բոլոր դերասաններն էլ ունեն դերեր, որոնք կամ հաջողվել են կամ ոչ: Ես սիրում եմ ֆիլմերում նրանց կերտած կերպարները, եւ կարելի է ասել՝ ոչ մեկին չեմ առանձնացնում, սիրելի դերասան կամ դերասանուհի չունեմ»:

Իսկ Անելյայի լավագույն հնգյակում տեղ են գտել  հետեւյալ ֆիլմերը.

«Տեր եւ տիկին Ադելմանները»/Mr. & Mrs. Adelman

«Ֆիլմը շատերին կարող է դաժան թվալ, բայց հենց դա է իրականությունը: Կյանքը սեւ կամ սպիտակ չէ, այն գունավոր է: Իրական կյանքում շատերս վախենում ենք խոսել մեր զգացմունքների մասին ու անել քայլեր, որոնք կքննադատվեն: Իսկ ֆիլմում ամեն ինչ իրական է՝ առանց վարդագույն ակնոցների: Ֆիլմը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հաջողակ տղանարդու կողքին կանգնած է խելացի կին, առանց որի նա չէր հասնի վերելքների: Սա սիրո պատմություն է, որը շատերին կարող է հարազատ լինել, պատմություն, որը կտա շատ հարցերի պատասխաններ, որոնք իրականում մենք գիտենք, ուղղակի չունենք համարձակություն ընդունելու դրանք»:

«Ֆրիդա»/Frida

«Ֆիլմ՝ ամենաուժեղ կանանցից մեկի՝ մեքսիկուհի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքի մասին: Հետաքրքրությունը դեպի նրա արվեստը ու դերասանական փայլուն խաղը ստիպեցին, որ այդքան սիրեմ այս ֆիլմը: Ուժեղ, բայց միեւնույն ժամանակ շատ խոցելի ու զգացմունքային կնոջ տեսակ, որը շատ հոգեհարազատ է ինձ: Ինձ ոգեշնչել է նրա հավերժ պայքարը կյանքի համար, որն, ի դեպ, այդքան էլ հեշտ չի եղել: Նա սիրել է ու սովորեցրել սիրել, սիրել է՝ չնայած բոլոր դժվարություններին, դավաճանություններին ու խոչընդոտներին, գտել է իր հանգստությունն այն մարդու կողքին, որն ավելի է ծաղկեցրել իր ներաշխարհը»:

«Հայրեր եւ դուստրեր»/Fathers & Daughters

«Շատ խորն ու զգացմունքային ֆիլմ է՝ հոր եւ աղջկա կապվածության ու սիրո մասին: Դիտելիս անընդհատ փոխվում է տրամադրությունդ՝ մեկ հուզվում ես, մեկ՝ ցավ ապրում, մեկ՝ ուրախությունից ու ջերմ էմոցիաներից սկսում ժպտալ: Պատմությունն անհատական է ընկալվում, մտածելու տեղիք է տալիս: Գլխավոր հերոսուհու կյանքը ցույց է տալիս, թե որքան մեծ դեր է խաղում մանկությունն ու առողջ ընտանիքը ցանկացած մարդու կյանքում»:

«Երիտասարդություն»/Youth

«Այս ֆիլմն, անշուշտ, տարբերվում է մեզ ծանոթ շատ դրամաներից: Բացի դերասանական փայլուն խաղից՝ շատ եմ հավանել օպերատորական աշխատանքը՝ լույսերը, խորությունը, դետալների հանդեպ ուշադրությունը… Ուզում ես մանրամասն ուսումնասիրել ամեն կադրը: Պատմությունը սերունդների փոփոխության ու բախման մասին է: Ամենաթանկ բանը, որ ունենք, ժամանակն է, որը, ցավոք, այնքան արագ է անցնում, որ չենք էլ հասկանում՝ ինչպես, եւ երբ քեզ փոխարինող է հայտնվում (որովհետեւ քո ժամանակն արդեն անցել է), դու դեռ փորձում ես պայքարել ու հակառակն ապացուցել»:

«Ծանոթացեք՝ Ջո Բլեք»/Meet Joe Black

«Ֆիլմ, որը կարող է հուզել յուրաքանչյուրին, նույնիսկ, ամենասկեպտիկ մարդկանց. պատմություն, որն ընկալվում է տարբեր աշխարհայացք ունեցող մարդկանց կողմից եւ հետաքրքրում տարբեր տարիքային խմբերի: Ֆիլմը եւս մեկ անգամ ապացուցում է, որ սերը չի հարցնում ոչ տարիք, ոչ հանգամանքներ: Այն կարող է հաղթահարել բոլոր արգելքները»:

 

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ
Ամենադիտված