UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն


Ստեփան Շաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը Երեւանի քաղաքային պանթեոնում

Մշակույթ

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Ստեփան Շաքարյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Ստեփան Շաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1):

Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Նշենք, որ Ստեփան Շաքարյանը մահացել է հունիսի 22-ին:

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքու քաղաքում:

1952 թվականին տեղափոխվել է Երեւան:

1954 թվականին ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը:

1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով եւ հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ՝ աշակերտելով հայ մեծանուն կոմպոզիտորին, ապա՝ Լենինգրադի կոնսերվատորիա։

1964 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան եւ վերադարձել Երեւան։ 

1965 թվականին Շաքարյանը դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ:

1986-90 թվականներին եղել է ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարը։

1992 թվականից դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1998 թվականից՝ որպես պրոֆեսոր:

Ստեփան Շաքարյանը ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Երաժշտական թատրոնում նրա ստեղծագործական նվաճումներն են «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» (1968 թ.), «Նախանձ» (1966 թ.) եւ «Աղավնավանք» (1996 թ.) բալետները:

Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում հիշատակելի են երեք սիմֆոնիաները, Կոնցերտը սիմֆոնիկ նվագախմբի համար (1964 թ.), սիմֆոնիկ պոեմները եւ նախերգանքները, այդ թվում՝ «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1993 թ.), Սիմֆոնիկ նախերգանքը (1995 թ.) եւ այլն:

Առանձնահատուկ էր Ստեփան Շաքարյանի վերաբերմունքը Կոմիտասի հանդեպ: Հայ մեծ երաժշտի հանդեպ նրա հարգանքի տուրքն են նրա Երկրորդ սիմֆոնիան եւ «Կոմիտասի հիշատակին» պոեմը (1965 թ.):

Հայկական կամերային երաժշտության մեջ իրենց ուրույն տեղն ունեն «Սյուիտը» կամերային նվագախմբի համար (1985 թ.), դաշնամուրային երկու սոնատները, վոկալ եւ գործիքային ստեղծագործություններ եւ այլն:

Ստեփան Շաքարյանի ժառանգության կարեւոր էջն է նրա կինոերաժշտությունը, ինչպես նաեւ մուլտֆիլմերի («Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը») եւ դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը:

Անուրանալի է Ստեփան Շաքարյանի դերը Հայաստանում ջազ երաժշտության  զարգացման գործում. նա իրավամբ համարվում է հայկական ջազի հիմնադիրներից մեկը: Պատահական չէ, որ երիտասարդ երաժշտի առաջին մրցանակը 1965 թվականին երեւանյան ջազային փառատոնի ժամանակ ստացած Ոսկե մեդալն էր:

Ստեփան Շաքարյանի ստեղծած ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաները, ջազային եւ էստրադային երկերը ներառվել են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Ջազային շունչ են ստացել նրա մշակած հայկական ժողովրդական երգերը։ «Բինգյոլից մինչեւ Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է  հայկական ջազի չափանմուշ։ Իսկ 2009 թվականին թողարկված «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։

Հայրենիքը բարձր է գնահատել Ստեփան Շաքարյանի վաստակը. երկարամյա բեղմնավոր կյանքի ընթացքում նա արժանացել է պետական ու կառավարական մի շարք պարգեւների. 2008 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ 2017 թվականին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության  հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարության (2008 թ.) եւ Երեւանի քաղաքապետի (2015 թ.) Ոսկե մեդալների:

 

Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ Հայաստան
Ամենադիտված