ՀՀ-ից ՌԴ պանրի արտահանման իրական պատկերը
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գաղտնիք չէ, որ այս տարի ռուսական շուկայում կա սննդամթերքի դիֆիցիտ, որը պայմանավորված է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ անդամ երկրների կողմից իրականացվող պատժամիջոցներով: Այս պայմաններում ՀՀ-ից արտահանվող սննդամթերքը ՌԴ շուկայում ունի մեծ նշանակություն, որի հետևանքով էլ մեծացել է արտահանումը դեպի այդ երկիր: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից ՌԴ է արտահանվել երկու անգամ ավելի շատ պանիր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Վերը նշվածը հավաստում են Ռուսաստանի վիճակագրական ծառայության ղեկավարի հրապարակած տվյալները:
ՌԴ ԱՎԾ ղեկավար Կոնստանտին Լայկամը ասել է, որ կրճատվել են ԵՄ երկրներից ներմուծման ծավալները: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ 14 անգամ քիչ կաթնաշոռ ու պանիր է ներմուծվել: Դրա փոխարեն Ռուսաստանն ավելացրել է սեփական արտադրությունն ու ԱՊՀ, Լատինական Ամերիկայի երկրներից, ինչպես նաև Չինաստանից ներմուծման ծավալները:
Նա նշել է, որ Բելառուսից պանրի ներմուծման ծավալներն ավելացել են 3 անգամ, Ուրուգվայից՝ 10 անգամ, Հայաստանից ու Շվեյցարիայից՝ 2 անգամ: