Մի շարք կազմակերպություններ և անհատներ պատրաստվում են դատի տալ Charlie-ին` մահացած սիրիացի փոքրիկին ծաղրելու համար
BlogՎազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ֆրանսիական հայտնի ամսագիր Charlie Hebdo-ն, որի խմբագրության վրա տեռորիստական հարձակում էր կատարվել 2015 թվականի հունվարին Մուհամեդ մարգարեին ծաղրելու պատճառով, կրկին ուշադրության կենտրոնում է: Այս անգամ ամսագիրը պատկերել է Հիսուսին և այն 3 տարեկան խեղդված սիրիացի երեխային, ում չափազանց հուզիչ նկարը տարածվել էր աշխարհով մեկ: Նկարը վերնագրված է իբրև. "Ապացույց, որ Եվրոպան քրիստոնեական է` Հիսուսը քայլում է ջրի վրայով, իսկ մուսուլման երեխաները` խեղդվում":
Բնական է, որ սա շատ մեծ աղմուկ է բարձրացրել Ֆրանսիայում: Մի շարք կազմակերպություններ և անհատներ պատրաստվում են դատի տալ Charlie-ին: Ամսագիրն իր հերթին նշում է, որ այս ճանապարհով իրենք ծաղրում են այն ռասիզմը, որ կա ու վերջին իրադարձությունների ֆոնին առավել մեծ թափ է հավաքում ողջ Եվրոպայում:
Ինչ եք կարծում այս ամենի շուրջ? Միանշանակ ՔՖՈՒՐ ամսագրին, թե կան այլ կարծիքներ?
