Անկախության տոնին ընդառաջ
BlogՀայկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Անկախության մասին մտածելուց անգամ անհրաժեշտ է գիտակցել ու երեք հարցի պատասխան: ԻՆՉԻ՞Ց ԵՍ ԱՆԿԱԽԱՆՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԱՆԿԱԽԱՆՈՒՄ և ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ԱՆԿԱԽԱՆՈՒՄ:
Այս հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն պետք է գործնական քայլեր կատարել: Որքան գիտակցված լինեն այդ հարցերի պատասխանները, այնքան ավելի պաշտպանված կլինի քո անկախությունը, որը մարդուն, ազգին ու քաղաքացուն դարձնում է ինքնավստահ, ինքնուրույն ու արժանապատիվ: Այսինքն քո տան մեջ ոչ թե կենվոր ես, այլ տեր և ոչ պահանջաատեր (այօր շատերն են իրենց պահանջատեր զգում ու ներկայացնում: Դու ես քո երկրի ու անկախության տերը ու պահանջելու ոչինչ չունես ուղղակի ՏԵՐ ես): Անկախությունը թույլատրված ու չթույլատրված սահմանների իրավունք է: