Հին մայրցամաքի բազմաթիվ պետություններ խստացրել են և՛ իրենց մաքսային վերահսկողությունը, և՛ միգրացիոն քաղաքականությունը
BlogԱրման Պետրոսյանը ֆեյսբսուքյան իր էջում գրում է .
Վերջին ամիսների ընթացքում Եվրոպայում ուրվագծվող միգրացիոն ճգնաժամի հետանքով Հին մայրցամաքի բազմաթիվ պետություններ խստացրել են և՛ իրենց մաքսային սահմանների վերահսկողությունը, և՛ միգրացիոն քաղաքականությունն ու առհասարակ տարաբնույթ անվտանգային միջոցառումները: Մյուս կողմից, օգտագործելով Եվրոպայում սիրիացի փախստականների համար ստեղծված բարենպաստ պայմանները, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից, հաճախ նաև՝ Կովկասից սերող փախստականները ներկայանում են՝ որպես ավելի քան 4 տարի շարունակվող արյունախում քաղաքացիական պատերազմի ճիրաններից մազապուրծ եղած սիրիացիներ...
Իսկ իրականում խնդիրն այնքան մեծ մասշտաբներ է ստացել, որ յուրաքանչյուր դեպքի համար իրականացվում է հնարավորինս մանրազնին ստուգում, և որևէ կերպ ներման ենթակա չեն, ավելին՝ անհապաղ արտաքսման լիարժեք փաստարկներ են փախստականների փաստաթղթերում առկա անգամ ամենատարրական վրիպակները կամ թերությունները...
Կցված տեսանյութում արտաքսման ենթակա չեչեն փախստականներն են Լեհաստանում: