Գործող սահմանադրության հոդվածներից մեկը՝ զուտ տրամաբանության տեսակետից
BlogՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գործող սահմանադրության 51-րդ հոդվածում այսպիսի նախադասություն կա. «Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո՝ քսաներորդ օրը»:
Ընտրությունները լինում են նոր և արտահե՞րթ: Ո՛չ, ընտրությունները լինում են հերթական և արտահերթ: Ե՛վ հերթականը, և՛ արտահերթը նոր ընտրություններ են: Այնպես որ, գործող սահմանադրության 51-րդ հոդվածից «հերթական» բառը հանգիստ կարող է դուրս գալ:
Հ.Գ. Օրենքները մեկ-մեկ էլ տրամաբանության տեսակետից նայեք էլի, մենակ իրավականով չի: