Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Համաշխարհային աստղեր, որոնք նախընտրել են ռուս գեղեցկուհիների (լուսանկարներ)

Համաշխարհային աստղեր, որոնք իրենց կողքին նախընտրել են տեսնել ռուս գեղեցկուհիներին: Նրանք սովորում են ռուսերեն, մեծ հաճույքով ուտում են բորշ և խենթանում են պելմենիի համար: Սակայն ոչ բոլոր աստղերն են կարողացել դիմակայել ժամանակի և հանդուրժողականության սինդրոմին և հասցրել են արդեն բաժանվել:

Էդրիան Բրոուդի և Լարիսա Տյակա

Սլավոնական հոգու խորհրդավոր երկրպագուների ցուցակն ավելացել է հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր, Օսկարի և Սեզարի մրցանակակիր «Դաշնակահարը» ֆիլմի սիրված հերոս Էդրիան Բրոուդիով, ում ընկերուհին ռուս մոդել Լարիսա Տյական է: Կաննի 67-րդ կինոփառատոնին նա ներկայացավ Տյակայի հետ, ով ծնվել է Մոսկվայում, սակայն երկար տարիներ է, ինչ ապրում է Մոնակոյում:

41-ամյա հայտնի դերասանը հանդիպում է ռուս մոդելի հետ արդեն մեկ տարի, ինչը խոսում է լուրջ զգացմունքների մասին: 



Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյք 

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն այժմ էլ հմայված է ռուսաստանցի հանրահայտ մոդել Իրինա Շեյքով: Խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ ռուս գեղեցկուհի Իրինա Շեյքի և հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի միջև սիրավեպը PR-ի արդյունք է: Հաճախ նաև լուսանկարներ էին հայտնվում Ռոնալդուի մասնակցությամբ, որտեղ նա իր ընկերների հետ բավականին գայթակղիչ ձևերով հանգստանում էր լողափում, ինչը վկայում էր նրա ոչ ավանդական կողմնորոշումների մասին: Սակայն PR-ն ու այս տեղեկությունները հերքվեցին և նորից հաստատվեց նրանց իրական սիրո պատմությունը, որը շարունակվում է արդեն 3 տարի:

24-ամյա Իրինա Շեյքը` նույն ինքը Իրինա Շայխլիսլամովան, ծնվել է Չելյաբինսկում: 2004թ-ին նա դարձել է «Միսս Չելյաբինսկ» գեղեցկության մրցույթի հաղթող, այնուհետև համագործակցել է Armani, Guess, Lacoste, La Perla նորաձևության տների հետ: Նկարահանվել է «Sports Illustrated», «Paris Capitale Magazine», «Victoria՛s Secret»-ի ամսագրերի համար: Ի դեպ, մինչ Քրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելը, գեղեցկուհին սիրավեպ ուներ «Linkin Park» ռոք խմբի հարվածային գործիքներ նվագող Ռոբ Բորդոնի հետ:



Միկի Ռուրկ և Անաստասիա Մակարենկո 

Միկի Ռուրկի նոր սերը` գեղեցկուհի Անաստասիա Մակարենկոն, նրան «վերածնունդ» տվեց: Այսպես է խոսում հայտնի դերասանն իր սիրելի ընկերուհու մասին: 61-ամյա արտիստն ամուսնանալու է 27-ամյա ռուս մոդել Անաստասիա Մակարենկոյի հետ, ում հետ հանդիպում է արդեն շուրջ 4 տարի:

Հիմա Միկին պատրաստ է նոր վիրահատության, քանի որ արտիստի և նրա նոր սիրելիի միջև տարիքային հսկայական տարբերություն կա՝ 34 տարի: Այդ պատճառով հարսանիքից առաջ (Ռուրկն Անաստասիայի համար արդեն մատանի է գնել) դերասանը որոշել է երիտասարդանալ: Մակարենկոն Միկիի երրորդ կինն է դառնալու. մինչ այդ նա ամուսնացած է եղել Դեբորա Ֆոյերի և Քերրի Օտիսի հետ: Օրերս պապարացցիները Ռուրկին և Մակարենկոյին տեսել են զարդերի խանութում: Հավանաբար, Ռուրկը որոշել է Անաստասիային ամուսնության առաջարկ անել:



Նատալյա Վոդյանովա և Անտուան Առնո 

Վերջերս Նատալյա Վոդյանովան ունեցավ չորրորդ երեխային: Ռուս սուպերմոդելը և իր ընկերը` ֆրանսիացի գործարար Անտուան Առնոն, իրենց տղային կոչեցին Մաքսիմ: Հայրը երեխայի ծնունդից հետո կիսվեց իր զգացումներով սոցիալական ցանցերում և խոստովանեց, որ շատ է անհանգստանում:

«Ես հուսով եմ, որ երեխան կժառանգի մոր արտաքինն ու հոր հումորի զգացումը»,- գրել է նա:

Խոսակցությունները Վոդյանովայի և Առնոյի սիրավեպի մասին հայտնվեցին 2011 թվականի ամռանը, սակայն հաստատվեցին ավելի ուշ՝ 2012 թվականին, երբ զույգը պաշտոնականացրեց իրենց հարաբերությունները:



Աննա Կուռնիկովա և Էնրիկե Իգլեսիաս

Աննա Կուռնիկովայի և Էնրիկե Իգլեսիասի սիրո պատմությունն ունի 13 տարվա պատմություն: Շատ անգամ է այս զույգը բաժանվել և միացել, սակայն աժմ կարծես թե նրանք որոշել են հստակեցնել իրենց հարաբերությունների հետագա ընթացքը: 32-ամյա Կուռնիկովան որոշել է այլևս չսպասել 38-ամյա Իգլեսիասի ամուսնության առաջարկին, իսկ Էնրիկին էլ հայտնել էր, որ չի պատրաստվում ամուսնանալ Կուռնիկովայի հետ ոչ հիմա և ոչ էլ հետո:

Աննա Կուռնիկովան և Էնրիկե Իգլեսիասը ծանոթացել են 2002-ին` «Escape» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Մի քանի ամիս անց նրանք սկսել են միասին ապրել: Հիշեցնենք, որ Կուռնիկովան թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության կրկնակի հաղթող է: Էնրիկե Իգլեսիասը մի քանի անգամ Grammy-ի, American Music Awards-ի, Billboard-ի, World Music-ի մրցանակակիր է դարձել: Նա թողարկել է ավելի քան 40 երգ և 9 ալբոմ, որոնք 227 անգամ ոսկե են ճանաչվել, 116 անգամ՝ պլատինե: Իսկ նրա ձայնասկավառակների վաճառքի թիվը շուրջ 100 միլիոն է:



Ֆերնանդո Ալոնսո և Դարյա Կապուստանա

Իսպանացի ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1»-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն խենթի պես սիրահարվել է ռուս մոդել Դարյա Կապուստանային: Երբ միջոցառումներից մեկի ժամանակ լրագրողները հարցրել են ռուս գեղեցկուհուն իր և Ֆերնանդոյի հարաբերությունների մասին և արդյոք նրանք պատրաստվու՞մ են ամուսնանալ, Դարյան պատասխանել է.

«Ֆերնանդոն իմ կյանքի տղամարդն է: Ես ուզում եմ նրանից երեխաներ ունենալ և ամուսնանալ: Նա հիանալի, բարյացակամ և պրոֆեսիոնալ մարզիկ է»,-ասել է Դաշան՝ այդպես էլ հստակ պատասխան չտալով:



Ջիմ Քերի և Անաստասիա Վիտկինա

Հոլիվուդի կատակերգակ դերասան Ջիմ Քերին սիրային հարաբերությունների մեջ է ռուս ուսանողուհի Անաստասիա Վիտկինայի հետ: Շիկահերին, ում ամերիկյան մամուլն անվանում էր «գաղտնի անծանոթուհի», Քերին խլել է իր ընկերոջից՝ Դևիդ Շունմեյքերից:

Նշվում է, որ Վիտկինան ուսանողուհի է և բնակվում է Նյու Յորքում, սակայն նրա տարիքի մասին չի հաղորդվում: Հրատարակության համաձայն՝ Քերին ու Վիտկինան սկսել են հանդիպել անցյալ տարվանից, երբ հինգ տարվա ընկերությունից հետո 49-ամյա դերասանը բաժանվեց Playboy ամսագրի ֆոտոմոդել Ջենի Մաքարթիից:

Ինչպես հայտնում է թերթը, ռուս ուսանողուհին այժմ ստիպված է շատ ժամանակ տրամադրել Նյու Յորքից Լոս Անջելես և հակառակ ուղղությամբ չվերթներին՝ ընկերոջը տեսնելու համար: Ներկայիս հարաբերությունները, սակայն, չեն խանգարում կատակերգակ դերասանին սեր խոստովանել նաև իգական սեռի այլ ներկայացուցիչների. դերասանն իր պաշտոնական կայքէջում սիրո խոստովանություն է արել հոլիվուդյան 23-ամյա դերասանուհի Էմմա Սթոունին:



Ադամ Լևի և Աննա Վյալիցինա

2010-2012թթ. Ադամը հանդիպում էր «Victoria՛s Secret»-ի մոդելներից Աննա Վյալիցինայի հետ: Սակայն 2012թ. «People» ամսագրին տրված հարցազրույցում Աննան նշել է, որ նրանք այժմ պարզապես լավ ընկերներ են: Ինչ վերաբերում է Ադամի անձնական կյանքին, ապա նշենք, որ չնայած նա իր ընկերուհուն նվիրեց «Songs about Jane» ալբոմը, սակայն նրանք այդպես էլ չմիացան:

1995թ. Ադամն ու իր դպրոցական ընկերները որոշում եմ զբաղվել երգարվեստով և խումբ են կազմում, որն այսօր հայտնի է ամբողջ աշխարհում: «Maroon 5»-ը 1995 թ-ին այլ անվանում ուներ՝ «Kara՛s flowers», քանի որ խմբի 4 դպրոցական ընկերներն էլ սիրահարված էին Կառա անունով մի աղջկա:



Մել Գիբսոն և Օքսանա Գիբսոն

Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի սիրո պատմությունը նման է հեքիաթի, սակայն մի փոքր դաժան ավարտով: Օքսանա Գիբսոնը նրան պարգևեց աղջիկ և կարծես թե նրանց սիրո պատմությունը պետք է շարունակվեր, սակայն 2010 թվականի հանվարի 6-ին Մելը հարձակվում է Օքսանայի վրա և ծեծում իր ռուս սիրուհուն: Արդյունքում` բաժանություն:

Նշենք, որ 53-ամյա Մել Գիբսոնն ունի յոթ երեխա իր նախկին կնոջից՝ Ռոբինից, ում հետ ապրել է շուրջ 28 տարի։ Իսկ ապրիլ ամսին Գիբսոնը Ռոբինին ապահարզանի հայտ էր ներկայացրել։ 39-ամյա Օքսանա Գրիգորևան որդի ունի դերասան Թիմոթի Դալթոնից։



Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին
Ամենադիտված