Եթե նորից տեռակտ լինի, Շարլիի անձնակազմը թող չզարմանա
BlogՌուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Անձամբ իմ համար բացահայտում չէր Շարլի Հեբդոյի սկանդալային նկարները, բայց էս մեկը խայտառակության գագաթնակետն ա:
Խոսքը գնում է մի քանի տարեկան երեխայի մասին:
Նկարներում պատկերված են գաղթի ճանապարհին մահացած երեխայի նկարները: Մի նկարում պատկերված է մահացած երեխան և մի գրություն «Այնքան մոտ էր նպատակին», իսկ կողքին ֆաստ ֆուդի գովազդ է «երկու մանկական մենյու, մեկի գնով»:
Երկրորդ նկարում գրված է. «Ապացույց առ այն, որ Եվրոպան քրիստոնեական է»: Ծաղրանկարում պատկերված է Հիսուսը, ով քայլում է ջրի վրայով, և մահացած տղան, ով լողում է գլխով ներքև: Գրառումը հուշում է «Քրիստոնյաները քայլում են ջրի վրայով, իսկ մուսուլմանների երեխաները խեղդվում են»:
Սրանով ամսագրի խմբագրակազմը պարզապես գազազացնում է Ֆրնասիայի սահմաններին «պառկածներին»: Եթե նորից տեռակտ լինի, Շարլիի անձնակազմը թող չզարմանա...